Երևանում գողացել են Սողոմոն Թեհլերյանի պղնձե արձանից մի հատված
Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ստացած քաղաքացու դիմումի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Այդ օրը ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Նոր Արեշ 12 փողոցի բնակիչ Խաչիկ Մ.-ն և հայտնել, որ մարտի 27-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 20-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մտել են Արին Բերդի փողոցում գտնվող «Ուրարտու արտադրական միավորում» և այնտեղից գողացել Սողոմոն Թեհլերյանի պղնձե արձանից մի հատված:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ինչպես տուժողին, այնպես էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան