Սխալ սննդակարգը մեծացնում է դեպրեսիայի հավանականությունը
Դիքինի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունն անմիջական կապ է հայտնաբերել սննդակարգի եւ դեպրեսիայի միջեւ։ Այն ցույց է տվել, որ սխալ սննդակարգը մեծացնում է դեպրեսիայի հավանականությունը, իսկ առողջ սնունդը կարող է ազատել այդ հոգեկան խանգարման ախտանիշերից։
Հետազոտությանը մասնակցել է մեղմ եւ ծանր դեպրեսիայով տառապող 67 մարդ։ Կամավորներին երկու խմբի են բաժանել։ Առաջին խումբը սխալ էր սնվում, սակայն սոցիալական աջակցություն էր ստանում։ Երկրորդ խմբին խնդրել են հետեւել Միջերկրածովյան դիետայի՝ մրգերի, բանջարեղենի եւ անյուղ մսի պարունակությամբ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ երկրորդ խմբի մասնակիցների շրջանում դեպրեսիայի մակարդակը նվազել է ավելի քան 30 տոկոսով։ Առաջին խմբի մասնակիցների շրջանում դեպրեսիայի մակարդակը նվազել է 8 տոկոսով։
Մասնագետները խորհուրդ են տալիս դեպրեսիայի հակում ունեցող կամ դրանով տառապող մարդկանց հետեւել նշված դիետային։ Նրանք հավելել են, որ նորմալ չափից քիչ կամ շատ կարմիր միս օգտագործող կանայք ավելի հաճախ են տառապում դեպրեսիայով եւ տագնապով՝ ի տարբերություն նրանց, որոնք գործածում են կարմիր մսի նորմալ չափաբաժին։ Այդ միսը հարուստ է դեպրեսիայի մակարդակն իջեցնող ցինկով, երկաթով եւ B12 վիտամինով։
Կոլումբիայի համալսարանից բժիշկ Դրյու Ռեմսին կարծում է, որ այս հետազոտության արդյունքներն ուշադրության են արժանի։ Նրա խոսքով՝ արագ սնունդ նախընտրող մարդկանց շրջանում դեպրեսիայի հավանականությունը բարձր է 60-80 տոկոսով։ Միջերկրածովյան դիետան 60-80 տոկոսով նվազեցնում է տվյալ հոգեկան խանգարման հավանականությունը։ Այն նաեւ պաշտպանում է տկարամտությունից եւ մի շարք այլ հիվանդություններից։
NEWS.am Medicine


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
Հայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Տավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ
Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը
Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքակա...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում