Հայկ Մարությանն ասաց, որ լավ չի լինի, եթե դիմում չգրեմ․ քաղաքապետ-Բեգոյան հակամարտությունից հետո՝ քրգործ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է ուսումնասիրություն։
Արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ:
Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում։
Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նոր է տեղեկանում հարուցված քրգործի մասին, խոսել է քաղաքապետի խոսնակի հետ, որը տեղեկացրել է, որ ուսումնասիրությունները վերաբերում են 2019 թվականի գործունեությանը․ «Այդ ընթացքում տնօրեն եղել է պարոն Բեգոյանը։ Մյուս կողմի՝ Արմեն Բեգոյանի հետ եւս խոսել եմ, նա պնդում է, որ ինքը գիտեր, թե նման բան է լինելու։
Ասում էր, որ իրեն սպառնացել են՝ եթե դիմում չգրի, մի բան կսարքեն։ Ես, անկեղծ ասած, տեղյակ չեմ, ինչ է կատարվում, քրեական գործ կա, սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի»։
Ավագանու անդամը նաեւ նշեց, որ, եթե նախկինում իրենք բարձրաձայնել են, որ Արմեն Բեգոյանի ժամանակ կենտրոնը վատ է աշխատել, հիմա կարող են փաստել, որ էլ ավելի վատ է աշխատում․ «Հանուն արդարության պետք է նշեմ, որ ինչ տեմպով նախկինում աշխատել է ՀՈԱԿ-ը, հիմա զրոյական վիճակում է․․․քաղաքապետարանում անձնական պայքար է գնում, չգիտենք՝ ինչ է կատարվում ներքին խոհանոցում։ Մեզ ինչ ասես ասում էր քաղաքապետը, Բեգոյանի համար թշնամի էր հանել ազգի։ Քաղաքապետարան-Բեգոյան հարաբերությունների լարումը, որի մասին գրում է մամուլը, մենք նաեւ լսում ենք շրջանառվող տեղեկություններից»։
Խոսեցինք նաեւ Արմեն Բեգոյանի հետ, նա նշեց, որ քրեական գործը ծայրից ծայր հերյուրանք է․ «Անհասկանալի բաներ են գրված։ Բնականաբար, չի եղել նման բան, ավելին՝ կարող եմ միայն ասել, որ քաղաքապետը իր ասածը իրականացրել է»։
Հարցին՝ թե ի՞նչ է իրեն ասել, պատասխանեց․ «Ուզում էր, որ կանաչապատումից հեռանամ, նշանակումից քսան օր հետո ասաց, որ լավ չի լինի, եթե դիմում չգրեմ։ Ենթադրում եմ, որ այդ սպառնալիքն է։ Ամեն դեպքում՝ չգիտեմ գրվածը իմ հետ կապ ունի, թե չէ։ Ոչ էլ ծանուցում եմ ստացել, էն բարդակը ինչ կա քաղաքապետարանում, նույն ոճով անում են»։
Նշենք, որ Արմեն Բեգոյանն այժմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն է։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան