Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ է գտնվում մոտ 750 քաղաքացի. Արսեն Թորոսյան
Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ են գտնվում մոր 750 քաղաքացիներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Ծաղկաձորից վերադառնալիս հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այսօր էլ պատրաստվում ենք ընդունել ՌԴ-ից ժամանող քաղաքացիներին, որպեսզի նրանք 14 օրյա մեկուսացումն անցկացնեն այդ վայրերում եւ բացասական թեստավորման առկայության պայմաններում գնան իրենց բնականոն գործերով։ Այս բոլոր մեկուսացման վայրերում պատշաճ հսկողություն է իրականացվում։ Այդ մեկուսացման վայրերից մոտ 350-ից 400 հոգի ստացել են դրական պատասխան։ Մեկուսացման վայրեր ունենք նաեւ Երեւանում եւ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Գյումրիում, Վանաձորում, Տավուշի մարզում»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը կրկին հորդորեց քաղաքացիներին որքան հնարավոր քիչ շփվել հարազատների, բարեկամների հետ, նրա բերեց իր օրինակը. «Ես մոտ 1 ամիս չէի տեսել ծնողներիս, ի վերջո որոշեցի այցելել նրանց, բայց նույնիսկ մատով չեմ կպել նրանց։ Անգամ շատ ուզենալով՝ մորս չեմ գրկել, որպեսզի նրան վտանգի չենթարկեմ»։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան