«Հայաստանում դատական հետապնդումների անհանգստացնող աճը հանգեցնում է լրագրության քրեականացման». «Լրագրողներ առանց սահմանների»
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում Հայաստանը մամուլի ազատության ցուցիչով 180 երկրի շարքում գտնվում է 61-րդ հորիզոնականում:
Հայաստանում լրատվամիջոցների վիճակը զեկույցում նկարագրված է «Բազմազանություն, բայց դեռ ոչ անկախություն» խորագրով:
Նշվում է, որ 2018 թվականին «թավշյա հեղափոխությունից» հետո երկրում լրատվամիջոցների բազմազանությունն աճել է, սակայն, իշխանությունները չեն կարողացել լուծել դրանց բևեռացման խնդիրը: Հիմնական հեռուստաընկերությունների խմբագրային քաղաքականությունը համընկնում է դրանց սեփականատերերի շահերի հետ: Լրագրողների անկախությունն ու թափանցիկ լրագրությունը դեռևս շատ հեռու են իրականություն դառնալուց:
«Այնուամենայնիվ, երկրում հետաքննական լրագրությունը ծաղկում է և այն կարող է կարևոր դեր խաղալ կոռուպցիայի դեմ ազգային պայքարում»,-նկատում են զեկույցի հեղինակները:
Զեկույցում նշվում է, որ լրագրողների նկատմամբ թշնամանքը Հայաստանում ավելի վաղ դրսևորվում էր ֆիզիկական բռնությամբ, իսկ այժմ դա փոխարինվել է դատական հետապնդումներով: Ըստ զեկույցի՝ Հայաստանում դատական հետապնդումների անհանգստացնող աճը հանգեցնում է լրագրության քրեականացման՝ լրատվամիջոցներին ստիպելով ռեսուրսներ ծախսել իրավական պաշտպանության, ոչ թե իրադարձությունները լուսաբանելու վրա:
«Մտահոգություն կա նաև լրագրողների դեմ դատական գործերի քանակի և կեղծ լուրերի դեմ պայքարում չափազանցությունների առնչությամբ: Անհանգստացնող են նաև ապատեղեկատվության դեմ պայքարում անվտանգության ուժերի ներգրավումը, դրա՝ առանց հարցը նախապես քաղհասարակության և լրագրողների հետ քննարկելու օրինականացման փորձերը, ինչպես նաև սոցմեդիայի օգտատերերի՝ դրան հաջորդած ձերբակալությունները»,-եզրափակում են զեկույցի հեղինակները:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր