Պետությունը հայտարարում է, որ տեքստիլ ոլորտն ապրիլի 20-ից կարող է աշխատել, բայց ոստիկանությունը տուգանում է նրանց, սա ի՞նչ քաոս է. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ թեև վարչապետը ասել է, որ ապրիլի 20-ից կարող են տեքստիլ ոլորտը վերագործարկել, նաև պարետատունն է հայտարարել, սակայն Վանաձորում «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները երեկ գնացել են աշխատանքի, ոստիկանությունը գնացել և սկսել է այդ մարդկանց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանգրություն կազմել և տուգանել:
«Այսինքն՝ ունենք իրավիճակ, որ պետությունը հայտարարում է, որ ամսի 20-ից կարող են աշխատել, մարդիկ գնում են աշխատանքի և իրենց տուգանում են»,-ասաց նա և նշեց, որ նրանք այն մարդիկ են, որոնք որևէ ծրագրով սոցիալական աջակցություն չեն ստանում:
«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, սա այդ պատմությունն է: Սա ի՞նչ քաոս է»,- ասաց պատգամավորը և նշեց, որ տեղաշարժման թերթիկն էլ անիմաստ բյուրոկրատիա է դարձել, եթե չունեն մարդիկ, նրանց հարյուր հազար տուգանում են:
«Եկեք վերանայենք այս մոտեցումները, խոսքը գնում է 2600 մարդու մասին, հիմա կա´մ չեք թողնում աշխատել՝ հասցեական աջակցեք, կա´մ թողեք գնան աշխատեն»,- ասաց նա և կոչ արեց չեղյալ համարել այն արձանգարությունները, որոնցով մարդկանց երեկ տուգանել են:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան