Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին ժխտողն ու մերժողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
Այսօր Հայ եկեղեցու ու Վեհափառի ուղղությամբ կա հարձակում, որին Մայր Աթոռի կողմից հայրական ապտակ է հասցվել։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։
Ռուբեն Հակոբյանը հռետորական հարց է բարձրացնում․ «Այսօր հոգևորականներին մեղադրում են քաղաքականությանը խառնվելու մեջ, իսկ ինչո՞ւ երկու տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան դեպքերին, երբ հոգևորականները ցուցարարների մեջ էին, չէիք խոսում»։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու ուղիղ եթերների ընթացքում արված հայտարարություններին՝ Ռուբեն Հակոբյանը նշել է․ «Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին ժխտողն ու մերժողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Նույնն էլ եկեղեցու դեպքում է՝ Նիկոլ Փաշինյանը մշտապես եկեղեցու հետ կապված ինտրիգներ ստեղծել է, թե՛ Մարտի 1-ին, թե՛ 2018թ․-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ»։
Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր բոլոր հայտարարություններով ու արտահայտություններով իրեն վարկաբեկել է․ «Նիկոլ Փաշինյանը քաղաքական ծրագիր, ռեսուրս, պոտենցիալ չունի, դրա համար էլ ինչ-որ ասում է, ի վնաս իրեն է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, «վնգստացող» դատավորների, Սահմանադրական դատարանի, նախկին իշխանության կադրերի հարցերի հետ միասին, անդրադարձել էր նաև լրատվամիջոցներին՝ նշելով, որ լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը նախկինում իշխանությունից կոնկրետ փող է ստացել և այդպես է կառավարվել: Անդրադառնալով վերոնշյալին՝ Ռուբեն Հակոբյանն ասել է․ «Լրագրողական համայնքը շատ ճիշտ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Պետք էր նրան հարցնել՝ ինչպե՞ս ես բնակարանդ ձեռք բերել, մի հատ հիշի, որ դու լրագրող «քիլլեր» էիր, ով մարդկանց շանտաժի ենթարկելով հոդվածներ էր գրում»։
Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին կոչի մասին՝ Ռուբեն Հակոբյանը անցյալից մի քանի դրվագներ հիշեց․ «Լևոն Տեր-Պետրոսյանին ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը չեն «սպանել»։ Նրան «սպանողը» եղել է Նիկոլ Փաշինյանն, ով անգամ խլեց Տեր-Պետրոսյանից նրա էլեկտորատը»։
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ այս ամենն է պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ատում է Նիկոլ Փաշինյանին։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան