Պորտֆելներ՝ կայուն մեծամասնության դիմաց. Ով ինչ է պատասխանել Արայիկ Հարությունյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո նախագահի հաղթող թեկնածու Արայիկ Հարությունյանը քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների փուլ է սկսել: Նպատակը՝ խորհրդարանում կայուն մեծամասնության ապահովումն է, որը, ամենայն հավանականությամբ, կապահովվի ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանի 2 եւ ՀՅԴ-ի 3 մանդատների շնորհիվ: Արդյունքում այդ ուժերը նախարարական պորտֆել կստանան կառավարությունում:
Չի բացառվում, որ ԱԺ մուտք չգործած ուժերի եւ անհատների հետ եւս քաղաքական պայմանավորվածություններ լինեն: Վիտալի Բալասանյանն իր քաղաքական թիմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանի ընդդիմադիր հիմնական թեւն իրենք են լինելու, եւ այս պայմաններում նպատակահարմար չի գտնում որեւէ ձեւաչափով համագործակցել Արայիկ Հարությունյանի հետ։
Սամվել Բաբայանը չնայած կամուրջները չի այրել, սակայն այս փուլում ինքն էլ նպատակահարմարություն չի տեսնում: Իրավիճակի այս սցենարով գնալու դեպքում խորհրդարանի 33 մանդատներից 21-ը կտնօրինի իշխող քաղաքական թիմը, իսկ 12-ը՝ ընդդիմությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին