Ես օֆիցիալ դադարեցնում եմ Ucom-ով զբաղվելը, ու մենք նոր Ucom կստեղծենք՝ ավելի լավը ու ավելի մեծը. Հայկ Եսայան (տեսանյութ)
Tert.am-ը գրում է.
Ucom ընկերության արդեն նախկին տնօրեն Հայկ Եսայանը հանդես է եկել տեսաուղերձով, որում հայտարարել է, որ այս պահից սկսած պաշտոնապես դադարեցնում է Ucom ընկերությունով զբաղվելը:
Հայկ Եսայանը նաև տեղեկացրել է, որ իր թիմով նոր ընկերություն կհիմնի, որը, ըստ նրա, կլինի ավելի լավը ու մեծը:
«Այս պահից սկսած՝ ես ասում եմ օֆիցիալ, որ դադարեցնում եմ Ucom-ով զբաղվել: Իմ քայլերը շատ գիտակցված են, ես գիտեմ իմ քայլերի հաջորդականությունը և վստահ եմ՝ այն թիմը, որն ստեղծել է , այդ թիմը մի հատ էլ նոր Ucom կստեղծի ու էլ ավելի լավը ու էլ ավելի մեծը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ucom ընկերությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։ Նոր գլխավոր տնօրենը Արա Սերգեյի Խաչատրյանն է:
Հայկ Եսայանի ուղերձը կարող եք դիտել ստորև:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է