Կարմիր գծերի համար տարեկան 12 հազար դրամը կլինի վճարման օրվանից հաշված մեկ տարվա համար. Սիսակ Գաբրիելյան
Այնտեղ, որտեղ կլինեն կարմիր գծեր, կլինեն տեսախցիկներ տեսախցիկներ, հետեւաբար հնարավոր չի լինի կարիր գծերի վրա արգելափակոցներ, մետաղներ ու լիմոնադի հին արկղեր տեղադրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Facebook-ի իրէջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը
«Տեսախցիկի առջեւ նստած անձը տեսնելու է, թե ով բերեց տեղադրեց արգելափակոցը եւ բնականաբար, համապատասխան կառույցի աշխատակիցները գնալու են եւ այդտեղ իրականացնելու են վարչարարությունԳուցե այս մասով լինեն խստացումներ համայնքային տարածքը զավթելու հետ կապված: Դա ըստ էության, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի զավթում է»,-ասաց նա:
Պատգամավորի փոխանցմամբ, իրենց ներկայացրած օրինագծի հիմնական փոփոխություններից մեկը վերաբերում է կարմիր գծերի համար տարեկան վճարումներին:
«Գիտեք, որ եթե հիմա ապրիլի 20-ին վճարում ենք կարմիր գծերի համար տարեկան 12 հազար դրամ վճարը, դա միեւնույն է, գործում է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը: Մենք նախատեսում ենք փոխել այս կարգը եւ սահմանել վճարումը կատարվում է վճարման օրվանից մեկ տարվա ժամանակահատվածի համար»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:
Նշենք, որ նոր օրինգծով նախատեսվում է, որ կարմիրր գծեր կլինեն Երեւանի միայն Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է