Կարմիր գծերը Երեւանում կլինեն միայն Կենտրոնում եւ Արաբկիրում. Երբ է օրենքը ուժի մեջ մտնելու
Մեր կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսում ենք, որ Երեւանի 12 վարչական շրջաններից կարմիր գծեր կմնան միայն Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Facebook-ի իրէջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ այս նախագծի վրա սկսել են աշխատել նախորդ տարվանից, մի քանի հանդիպում են ունեցել Երեւանի քաղաքապետի հետ:
«Նախատեսում ենք կատարել որոշակի փոփոխություն նաեւ վարչարարության հետ կապված: Եթե օրինակ, նախկինում վարչական ակտը կազմվում էր շրջիկ մեքենաների միջոցով, եւ լուսանկար էր լինում՝ ժամերը գրված, կար արդարացի դժգոհություն եւ շատերը պնդում էին, որ այդքան չեն կանգնել, բողոքարկում էին ակտերը, որոնք մեծամասամբ բեկանում էին: Հիմա մենք արձանագրում ենք, որ վարչարարություն կարող է իրականացվել բացառապես տեսանյութի առկայության դեպքում՝ առնվազն 15 րոպե տեւողությամբ»,-ասաց պատգամավորը:
Հաջորդ խնդիրը, ըստ Սիսակ Բագրիելյանի այն է, որ հատկապես Երեւանի կենտրոնական փողոցներում տարին 12 ամիս կայանած են նույն մեքենաները՝ շատ դեպերում առանց համարանիշների կամ փակ համարանիշներով. «Մենք հիմա օրենքով Երեւանի ավագանուն տալիս ենք լիազորություն, որ առանց պետհամարանիշների կամ փակ համարանիշներով մեքենաների կայանումը կարմիր գծերի վրա արգելվելու է: Այստեղ ավագանին կարող է իր հայեցողությամբ լուծումներ գտնել, օրինակ վաճառքի ու վարձույթի համար նախատեսված մեքենաների համար նախատեսել առանձին հատվածներ եւ սահմանել առանձին սակագներ»:
«Իմ քայլի» պատգամավորը տեղեկացրեց, որ օրինագիծը ԱԺ-ում շրջանառության մեջ կմտնի այս շաբաթ, եւ ամենայն հավանականությամբ այն առաջին ընթերցմամբ ԱԺ կհասնի 1,5 ամիս անց, իսկ երկրորդ ընթերցումը ըստ էության, մկնա աշնանային նստաշրջանի մեկնարկին:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է