Այժմ իշխանությունում շատ մարդ կա, ով աշխատել է Սերժ Սարգսյանի օրոք. «Լուսավոր Հայաստան»
Երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կադրերը դեռ շարունակում են աշխատել Հայաստանի գործադիր իշխանության առաջին, երկրորդ եւ երրորդ էշելոններում: Այս մասին ապրիլի 20-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ ժամանակն է կադրային վերադասավորումներ սկսել եւ «դուրս շպրտել սարգսյանական տարրերին»:
«Հայտնի չէ` Ֆինանսների եւ բնապահպանության նախարարները Սերժ Սարգսյանի կադրերն են, թե ոչ, քանի որ նրանք աշխատել են կառավարությունում վերջինիս նախագահության օրոք: Հարցերը շատ են, բայց ներկայիս կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանում է այդ մարդկանց, իսկ հետո վարչապետը հայտարարում է, որ պետք է Սերժ Սարգսյանի բոլոր կադրերը պետք է հեռացվեն», - ասաց Մարուքյանը:
Ընդ որում, նա նշեց, որ «թավշյա հեղափոխությունից» հետո նա բազմիցս հայտարարել է, որ երկրում կան լավ կադրեր, ովքեր չեն մասնակցել դրան, բայց իսակակն մասնագետներ են, սակայն երկրի ներկայիս ղեկավարությունը գերադասեց իր շարքերում ներառել Սերժ Սարգսյանի կադրերին:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր