Հանրային հեռուստաընկերությունում ժողով է. սպասվում են հրաժարականներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձի նախապատրաստական կադրերի արտահոսքի հետ կապված սկանդալից հետո դեռեւս պատասխանատուներից որեւէ մեկը կատարվածի համար չի պատժվել, չնայած սկանդալից հետո խոսակցություններ էին պտտվում, ոմանք նաեւ պահանջում էին, որ լինեն հրաժարականներ։ Ենթադրվում էր, որ դրանց թվում կարող են լինել ինչպես հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմի աշխատողներ, այնպես էլ վարչապետի աշխատակազմի անդամներ, մասնավորապես, վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը, որը նույնպես ներկա է եղել նկարահանմանը։
Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Հանրային հեռուստաընկերությունում այս պահին է ժողով է, քննարկվում են սկանդալի պատճառներն ու հետեւանքները, եւ ամենայն հավանականությամբ ժողովից հետո կհայտարարվի հրաժարականների մասին, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի, Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի, լրատվական-քաղաքական ծրագրերի ղեկավար Պետրոս Ղազարյանի եւ ուղիղ եթերի պատասխանատու Վարդան Հակոբյանի հրաժարականները։
Նշենք, որ նշված անձինք կամ հեռախոսազանգերին չեն պատասխանում կամ անջատում են հեռախոսազանգերը։ Մեր զանգին պատասխանեց լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը, որն ասաց. «Ես դեռեւս մեկնաբանելու ոչինչ չունեմ, երբ ունենամ՝ կհրապարակեմ»։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է