Դավիթ Տոնոյանն ու Արայիկ Հարությունյանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ ապրիլի 18-ին, ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են անսասան ապահովել և ամրապնդել հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված մի շարք ընթացիկ և պլանավորված ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է