Կորոնավիրուսի հետեւանքով մահացած կինը 75 տարեկան էր, ուներ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ
Ապրիլի 17-ին կորոնավիրուսի հետեւանքով մահացածը 75 տարեկան էր ու ուներ ուղեկցող խրոնիկ հիվանդություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով:
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ»,- գրել է նա։
Այսպիսով, ապրիլի 18-ի ժամը 11.00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1248 դեպք, փաստացի բուժվում է 705-ը: Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 20 քաղաքացի:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր