Վարդենիսցի բժշկուհու հետ շփված 51 անձ ինքնամեկուսացված է. քաղաքում խիստ հսկողություն է
Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող` կորոնավիրուսով վարակված բժշկուհու անմիջական շփման մեջ եղած 51 քաղաքացիներ ինքնամեկուսացված են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
«Կինը, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, բժշկուհի է եւ իր հետ շփման շրջանակը պարզված է արդեն, բոլոր նրանք, ովքեր նրա հետ անմիջական շփման մեջ են եղել՝ 51 հոգի, այս պահին իրենց տներում ինքնամեկուսացված են։ Բժշկուհու ընտանիքի 4 անդամներն այս պահին Երեւանում են, թեստավորում են»,–ասաց Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ Վարդենիս ելումուտը չի դադարեցվել, պարզապես ավելի խիստ հսկողություն է իրականացվում. «Վարդենիս–Արցախ ուղղությունը դեռեւս Արցախի ընտրություններին ընդառաջ վերահսկողության տակ է եղել, անցակետ է տեղադրված եղել։ Այս պահին Վարդենիս–Երեւան ճանապարհին ոստիկաններ են, որոնք իրենց հսկողության տակ են պահում ճանապարհը, մարդկանց ելեւմուտ արգելափակված չէ, պարզապես ավելի խիստ ռեժիմ է՝ ստուգում են մարդկանց, ջերմաչափում եւ այլն»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզում այսօր կորոնավիրուսով վարակված քաղաքացին տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց. նա Վարդենիսի պոլիկլինիկայի բժշկուհի է։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է