Զարուհի Բաթոյանը 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ միջոցառումների վերաբերյալ հայտարարություն է տարածել
Եթե դիմել եք 8-րդ եւ 9-րդ միջոցառումների շահառու դառնալու համար, հաջողությամբ մուտքագրել եք դիմումը, արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք էլ․փոստով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի՜ քաղաքացիներ,
եթե դիմել եք 8-րդ եւ 9-րդ միջոցառումների շահառու դառնալու համար, հաջողությամբ մուտքագրել եք դիմումը, արդյունքների մասին Ձեզ կտեղեկացնենք էլ․փոստով։
Պատասխան նամակում նշված կլինի, թե որ բանկից եւ ինչ չափի աջակցություն եք ստանալու։
Եթե գումարը փոխանցվելու է բանկային կամ քարտային հաշվին, միեւնույն է անհրաժեշտ է սպասել էլ․ փոստով ստացվող պատասխան նամակին, հետո նոր մոտենալ բանկ կամ բանկոմատին՝ գումարը կանխիկացնելու։ Զարուհի Բաթոյան Հարգելի՜ քաղաքացիներ,
4-րդ, 6-րդ եւ 7-րդ միջոցառումների շահառուները բանկի եւ գումարի չափի մասին տեղեկանում են տվյալները ստուգելիս, այնուհետեւ մոտենում բանկ։
Տեղեկացնում եմ նաեւ, որ 4-րդ եւ 7-րդ միջոցառումների շահառուների բազան թարմացվում է պարբերաբար։ Եթե բոլոր պայմաններին համապատասխանում եք, մերժման հիմքերից որեւէ մեկն առկա չէ, Ձեր տվյալները շահառուների ցանկում կհայտնվեն բազաների թարմացման արդյունքում։ Խնդրում ենք ստուգել տվյալները նաեւ առաջիկա օրերին»։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է