Ազգային ժողովն ընտրեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահին
Հայաստանի ԿԲ նախագահ ընտրվեց Մարտին Գալստյանը: ԱԺ պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 119-ը: Գալստյանի թեկնածությանը կողմ է արտահայտվել 104 պատգամավոր, դեմ՝ 15:
Մարտին Գալստյանը փոխարինելու է Արթուր Ջավադյանին:
Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին: 1994-1999 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, այնուհետեւ` ասպրիանտուրայում, 2003-ին ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան: Դրանից հետո Գալստյանը սովորել է Ջոն Քենեդու անվան Պետական կառավարման դպրոցում` մագիստրոսի աստիճան ստանալով պետական կառավարման ոլորտում:
Կենտրոնական բանկում նա սկսել է աշխատել 1998 թվականին, որտեղ ղեկավարել է Ֆինանսական գործառնությունների բաժնի միջազգային պահուստների կառավարման վարչությունը, այնուհետեւ ղեկավարել է վիճակագրության բաժինը: 2015-ին նշանակվել է Դիլիջանում Հետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018 թվականից Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է:
Գալստյանը միջազգային խորհրդատու է Համաշխարհային բանկում եւ դասախոս: Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում: 2015-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս է ճանաչվել: Զբաղվում է հասարակակն գործունեությամբ եւ մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի