Հայկ Մարությանը կրկին ստում է. ոչ թե 29 մլն-ի, այլ առնվազն 100 մլն դրամի պարգեւավճար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանը կրկին ստում է ՝ ոչ թե 29 միլիոն դրամի պարգեւատրում են ստացել Երեւանի քաղաքապետարանում, այլ առնվազն 100 միլիոնի։ Արդեն մամուլը ներկայացրել է, որ Երեւանի քաղաքապետի որոշման համաձայն այս ծանրագույն օրերին եւս քաղաքապետարանի աշխատակիցները պարգեւատրվել են 29 միլիոն դրամով։ Համապատասխան ցանկում ներկայացված են շուրջ 100 պաշտոնյա, ում պարգեւատրել է Հայկ Մարությանը, սակայն դա ամբողջական պատկերը չէ։
Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում աշխատում է շուրջ 2000 աշխատակից ու ըստ հավաստի տեղեկատվության նրանց ճնշող մեծամասնությունը եւս պարգեւատրվել է։ Այսինքն, Հայկոն ներկայացնում է ընդամենը 100 հոգուն բաշխված շուրջ 30 մլն դրամի պարգեւավճարը, իսկ իրականում պետք է ներկայացնի 2000 հոգու պարգեւատրման չափը։ Եթե միջինացված գումարով հաշվեն կդառնա, որ դա 100 միլիոնի ձգտող գումար է։ Իսկ երեւանցիները Հայկ Մարությանին ընտրել են աշխատելու համար, այլ ոչ թե խաբելու եւ հանրությանը մոլորցնելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի