Ուշագրավ միջադեպ է գրանցվել դերասան Հովհաննես Ազոյանի տան վրա արձակված կրակոցների օրը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 14-ին դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ ինչ որ մարդիկ կրակոց էին արձակել: Թեեւ նրա տունը 5-րդ հարկում է, այնուամենայնիվ, կրակոցից կոտրվել էին բնակարանի պատուհանները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երբ ոստիկանները ահազանգի հետքերով շտապել են դեպքի վայր, Հովհաննես Ազոյանի աչքից չի վրիպել այն, որ դեպքի վայր եկած ոստիկանները դիմակներով եւ ձեռնոցներով չեն եղել:
Եւ նա այդ առիթով բողոք է գրել ՀՀ ոստիկանապետին` նրա ուշադրությունը հրավիրելով ոստիկանների կեցվածքի վրա: Ինչ ընթացք է տրվել դերասանի դիմումին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ծանոթ ենք խնդրին, ուսումնասիրություն է սկսված»:
Ստացվում է, որ այն մարդիկ, որոնք պետք է բացահայտեն դերասանի տան վրա արձակված կրակոցների գործը, հիմա նաեւ պիտի պաշտպանվեն դերասանից, քանի որ նրա դիմումի հետեւանքով ծառայողական քննություն է սկսվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի