Արայիկ Հարությունյանը բանակցում է երկու ուժի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո չնայած Արայիկ Հարությունյանի տարած համոզիչ հաղթանակին, Արցախի քաղաքական դաշտում դեռ անորոշություն է:
Բանն այն է, որ Արայիկ Հարությունյանի քաղաքական ուժը՝ «Ազատ հայրենիքը», խորհրդարանում ունի 16 մանդատ, իսկ մյուս ուժերը միասին՝ 17, այսինքն՝ առանց կոալիցիա կազմելու դժվար կլինի կառավարելը եւ խորհրդարանում օրենքներ անցկացնելը։ Ըստ երեւույթին, պաշտոնական Երեւանից ցուցումներն էլ ուշանում են։
Մենք տեղեկացանք, որ այս պահին բանակցություններ են ընթանում Արայիկ Հարությունյանի, Աշոտ Ղուլյանի եւ ՀՅԴ-ի միջեւ։ Այս 3 ուժի միավորումն ամենառեալն է։ Եվ քանի որ Փաշինյանը մի առիթով ասել է, որ Արցախի ընտրություններում հաղթանակ տարած երկրորդ եւ երրորդ ուժերն ընդդիմադիր են, ենթադրվում է, որ ո՛չ Սամվել Բաբայանի, ո՛չ Վիտալի Բալասանյանի հետ կոալիցիա չի ձեւավորվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի