Սամվել Ալեքսանյանը Մուշ թաղամասի բնակիչներին «բլոկադայի» մեջ է գցել (Տեսանյութ)
Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պատճառով Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Մուշ թաղամասի բնակիչները հայտնվել են շրջափակման մեջ: Թեեւ NEWS.am-ի թղթակիցը տվյալ թաղամաս բնակիչների ահազանգով էր գնացել, սակայն, բնակիչները խուսափեցին իրենց բողոքները ներկայացնել տեսախցիկի առջեւ, կամ ներկայանալ՝ ասելով. «Ալեքսանյանը տեսնի, ընդհանրապես չի թողնելու, որ էդ կողմով անցնենք-դառնանք: Մենք ինչի՞ տեր ենք, որ իր դեմ խոսենք, ինքն նենց թիկունք ունի...»:
Բնակիչները նշեցին, որ պատգամավորը փակել է Մուշից դեպի Արարատյան զանգված տանող կարճ ճանապարհը եւ իրենք ստիպված են երկար ճանապարհ անցնել՝ թաղամասից դուրս գալու համար:
«Էս թաղամասը Ալեքսանյանները սեփականաշնորհել են, ինչ ուզում, դա էլ անում են: Հիմա էլ իր տնից դեպի Մուշ թաղամաս եկող ճանապարհը փոքր դարպասներով փակել է, որտեղ ոչ ոտքով, ոչ էլ մեքենայով չենք կարողանում անցնել: Բան էլ չենք կարողանում ասել, մարդը սաղ տարածքը սեփականաշնորհել ա, ում ինչ կարանք ասենք: Առաջ փակում էր, երբ միջոցառումներ էր ունենում իր տանը, որ տարածքը չկեղտոտենք իբր, հիմա էլ աղջկա հարսանիքից հետո փակեց ու այդպես էլ մինչեւ հիմա չի բացել: Եթե պետք է լինում, որ արագ «Աստղիկ» հիվանդանոց հասնենք, չենք կարողանում, բոլոր ձեւերով փակ ա»,-ասաց բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:
Մուշի բնակիչներից շատերը նաեւ նշեցին, որ գրեթե մեկ ամիս փակ է Գագարինի փողոցը, որտեղ վերանորոգման աշխատանքներ են կատարվել եւ իրենք գրեթե մեկ ամսից ավելի ստիպված են եղել շրջափակման մեջ ապրել. «Կոլոդեց էին քաշում, էդ փողոցում, եւ էդ մասից էր փակ փողոցը եւ Ալեքսանյանի տան կողմից, հայտնվել էինք բլոկադայի մեջ, մենակ մի երկար ճանապարհ էր մնացել էստեղից դուրս գալու համար, որը միայն մեքենայի ճանապարհ է: Հիմա ոնց որ արդեն վերջացրել են էդ վերանորոգումը, արդեն քչից-շատից կարողանում ենք օգտվել էդ փողոցից»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ