Չինաստանից Հայաստան է բերվել 100 հազար թեստերի ռեագենտներ. Տիգրան Ավինյան
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ երեկ Հայաստան է բերվել 100 հազար թեստերի ռեագենտներ։ «Երեկ Չնաստանից ժամանած ևս մեկ ինքնաթիռով ներկրել ենք 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին»,-ասաց նա։
Փոխվարչապետը հայտնեց, որ արդեն իսկ սկսելու են արտադրել ՊՇՌ թեստեր Հայաստանում։ «Կարծում ենք, որ նույնսիկ այս փուլում հետազոտությունների ու զարգացման վրա գումարի ծախսն արդարացված է, այս ռիսկը արդարացված է, հուսանք՝ մենք կունենանք վերջնական արտադրանքը հենց այն տեսքով, ինչ-որ սպասում ենք»,-ասաց Ավինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կատակեց. «Ոչինչ. եթե դրությունը լավատեսական սցենարով զարգանա, մենք էլ հակառակը կանենք՝ կսկսենք փոշեկուլի վերածել դա»:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ևս նշեց, որ նպատակադրման հավակնությունները պետք է առհասարակ ընդլանել: «Կարծում եմ, որ այստեղ տնտեսելու տեղ չէ, թեև գուցե տարօրինակ է, որ ես նման բան եմ ասում»,-հավելեց նա:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր