ԱԺ-ում հավուր պատշաճի պատրաստվել են Սերժ Սարգսյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր` ԱԺ հերթական նիստին զուգահեռ, ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը կլսի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նիստի հետ կապված արարողակարգային ի՞նչ խնդիրներ են լուծվել` հարցրինք Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին։ «Նախագահի պահպանության ծառայության աշխատակիցները եկել են ԱԺ, ԱԺ պահպանության ծառայության աշխատակիցների հետ քննարկել են անհրաժեշտ հարցերը, բոլոր խնդիրները լուծված են»:
Ո՞ր մուտքից են «նախկինները» մտնելու շենք։ «ԱԺ նախագահի մուտքով»: Ավտոմեքենաներին թույլ տրվելո՞ւ է մտնել ԱԺ տարածք։ «Այո»: ԱԺ նախագահն ընդունելո՞ւ է երրորդ նախագահին։ «Որեւէ պայմանավորվածություն չկա այդ մասով»: Դիմավորելո՞ւ եք իրեն։ «Այո, հանձնաժողովի ներկայացուցիչը»:
Սերժ Սարգսյանը պատրաստվում է նիստից առաջ հարցազրույց տալ լրագրողներին, դա ինչպե՞ս եք կանոնակարգել։ «Մենք այդ մասով որեւէ կազմակերպչական աշխատանք չենք կատարել, որեւէ խնդրանք՝ այդ հարցի հետ կապված էլ, չի եղել»:
Լրագրողների հետ կապված` սոցիալական հեռավորության մասը նկատի ունեի։ «Ենթադրվում է` անվտանգության ծառայությունը կկարգավորի այդ հարցը»: Քննիչ հանձնաժողովի նախագահն ասել էր, որ խնդիր չի տեսնում, նիստից մեկ օր առաջ հանձնաժողովի անդամները կանցնեն կորոնավիրուսի թեստ՝ անցե՞լ են։ «Հանձնաժողովի անդամներից որեւէ մեկի մոտ որեւէ առողջական գանգատ չկար, հետեւաբար, թեստավորման որեւէ կարիք հանձնաժողովում չեն տեսել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի