Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք Եվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթը Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWW Միացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ում Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի Գաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակ Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանությունՔննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցերՇրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենքԵվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթըԹանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահներըԵրևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆՌուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWWՄիացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ումԴատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել ԿարապետյանիԳաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակԵրևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթըՍարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմերՈւսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքներըՖլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ Դոնալդ ԹրամփիԵթե ցանկանում եք իրական փոփոխություններ ստեղծել, մի՛ դուրս եկեք միջազգային խաղի կանոններից. Դանիայի վարչապետ Մետտե ՖրեդերիկսենԳողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներԺամանակակից շենքային պայմաններ, սպասարկման առավել բարելավված միջավայրՌուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակումՍահմանադրական դատարանի պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ ԹագավորությունՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ըԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. ՌուբիոԸնտրակաշառք տալու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել. հրապարակվել է հերթական ձայնագրությունըՔննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունըՌուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է Ուկրաինայի պատերազմ ուղարկված դատապարտյալների պատճառովԿասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՈստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից«Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել էԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՄարդու իրավունքների նոր պաշտպան ՌուսաստանումԿապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներինԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ ԹրամփՌուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններՀայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոնՍպասվում են կարճատեւ տեղումներԹրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ՌուբիոՌուսական ФСБ-ի նախկին գնդապետը երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնվելով. The TelegraphՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. ԱրաղչիՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքըՀայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչըԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
Հայաստան

Պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգում (վեթինգ) լինելու է

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման վերաբերյալ: Արդարադատության նախարարությունը թեմայի վերաբերյալ մանրամասներ ներկայացրել է հարց ու պատասխանի տեսքով, որը ներկայացնում ենք ստորեւ․

Կառավարությունը հայտարարել էր վեթինգ իրականացնելու մասին: Ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ եւ ո՞ր մարմինն է իրականացնելու այդ գործառույթը։

Հանրության շրջանում լայն տարածում ստացած «վեթինգ» հասկացությունը Սահմանադրությանը համահունչ արտացոլված է Ազգային ժողովի կողմից ընդունված եւ ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում։

Որոշակի պաշտոններ զբաղեցնելուն հավակնող թեկնածուների դեպքում դա նկարագրված է բարեվարքության ստուգման, իսկ արդեն իսկ գործող որոշ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ դատավորների դեպքում՝ հայտարարագրերի վերլուծության, կամ այլ խոսքով՝ գույքային դրության ստուգման մեխանիզմում։

Բարեվարքության եւ գույքային դրության ստուգման լիազորությամբ օժտված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։ Հանձնաժողովն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, Հանրային ծառայության օրենքով նախատեսված կարգով նշանակման ենթակա անձանց, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ եւ դրանց արդյունքներով ներկայացնում է խորհրդատվական եզրակացություններ։ Թեեւ Հանձնաժողովի եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, այն կարող է հիմք հանդիսանալ թեկնածուների՝ տվյալ պաշտոնում չնշանակվելու համար։

Արդյո՞ք բարեվարքության ստուգումը վերաբերում է միայն դատավորների թեկնածուներին եւ գործող դատավորներին այն չի առնչվելու:

Ինչ վերաբերում է գործող դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին եւ Սահմանադրական դատարանի դատավորներին, ապա օրենսդրական փաթեթով սահմանվել է Հանձնաժողովի լիազորությունը, համաձայն որի՝ Հանձնաժողովը ստուգելու է վերջիններիս հայտարարագրերը, ընդ որում՝ խոսքը այս տարիների ընթացքում ներկայացված բոլոր հայտարարագրերի մասին է:

Այսինքն՝ Հանձնաժողովը ստուգելու է նշված սուբյեկտային կազմի գույքային դրությունը՝ հայտարարագրերի մանրամասն վերլուծության եւ տվյալների համադրման միջոցով։ Նշենք, որ օրենսդրական փաթեթով նախատեսված ընդլայնված գործիքակազմը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է կիրառել 2017 թվականի հուլիսի մեկից հետո ներկայացված հայտարարագրերի վերլուծության ընթացքում, իսկ մինչ այդ ներկայացված հայտարարագրերը կարող է վերլուծության ենթարկել ներկայում գործող իրավակարգավորումներին համապատասխան։ Հայտարարագրերի վերլուծության արդյունքում խախտումների հայտնաբերման դեպքում Հանձնաժողովը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ, որոնց թվում է նաեւ իրավապահ մարմիններին հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ հայտնելը։ Վերջին գործողությունը համապատասխան պայմանների, այսինքն՝ հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ կասկածի առկայության դեպքում պետք է կատարվի ցանկացած ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրի վերլուծության դեպքում՝ անկախ նրանից, թե որ տարեթվի հայտարարագիր է վերլուծության ենթարկվում:

Հատկանշական է, որ ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող օրենսդրական փաթեթի կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո, ի տարբերության այլ պաշտոն զբաղեցնող անձանց՝ նշյալ խումբ պաշտոնատար անձանց համար հայտարարագրման դրույթների էական խախտումը կարող է հանգեցնել նաեւ կարգապահական պատասխանատվության եւ հիմք հանդիսանալ վերջիններիս լիազորությունների դադարեցման համար։

Նշենք նաեւ, որ կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: Այսպես, կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում: Ավելին, միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը նախատեսվում է փոխարինել Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի կազմում, բացի դատավորներից, կընդգրկվեն նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված, բարձր մասնագիտական որակներով օժտված իրավաբանների:

Մանրամասն կարգավորում է ստացել նաեւ դատավորների գործունեության գնահատումը: Դատավորների գործունեության գնահատման իրավասությունը ԲԴԽ-ի փոխարեն տրվել է հատուկ այդ գործառույթի իրականացման համար ձեւավորվող դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովին, որը բաղկացած կլինի դատավորներից եւ իրավաբան-գիտնականներից: Եթե հանձնաժողովը դատավորների գործունեության գնահատման արդյունքում հայտնաբերի կարգապահական խախտում, ապա կարող է դիմել Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին` դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու համար:

Ինչպե՞ս է իրականացվելու թեկնածուների բարեվարքության ստուգումը։

Թեկնածուների դեպքում գործելու է հետեւյալ մեխանիզմը. անձինք այլ փաստաթղթերի հետ իրավասու մարմին են ներկայացնելու նաեւ ԿԿՀ-ի սահմանած ձեւափաչափով լրացված բարեվարքության հարցաթերթիկը, որը ներառելու է տվյալներ անձի գույքային դրության, կրթության, աշխատանքային գործունեության, նախկինում քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ, իսկ Հանձնաժողովն էլ տվյալների բազաների հետ համադրելու, իրավասու մարմիններին հարցումներ կատարելու, անձի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրության միջոցով կազմելու եւ նշանակման իրավասություն ունեցող անձին ներկայացնելու է խորհրդատվական եզրակացություն։

Ինչ վերաբերում է արդեն իսկ պաշտոնավարող անձանց, ապա ինչպես նշեցինք, Հանձնաժողովը, քննարկվող օրենսդրական փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված ժամկետներում պետք է ստուգի ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների եւ բոլոր դատավորների մինչեւ ստուգման պահը ներկայացված բոլոր հայտարարագրերը: Այսինքն՝ պաշտոնատար անձանց այս խմբի գույքային դրության համապարփակ ստուգումը պետք է կատարվի միայն նրա համար, որ վերջիններս զբաղեցնում են համապատասխան պաշտոնները, այսինքն՝ ընտրված մեխանիզմը ոչ այլ ինչ է քան վեթինգ՝ անձանց գույքային դրությունը ստուգելու նպատակով: Հատկանշական է այն հանգամանքը, որ եթե թեկնածուների բարեվարքության ստուգման արդյունքում Հանձնաժողովը կայացնելու է խորհրդատվական եզրակացություն եւ ներկայացնելու է թեկնածուին պաշտոնին նշանակման լիազորություն ունեցող մարմնին, ապա այս՝ գույքային դրության նման թիրախավորված եւ համակարգային ստուգման արդյունքում հանձնաժողովը հայտնաբերած իրավախախտումները պետք է փոխանցի քրեական հետապնդման մարմիններին, իսկ եթե առկա են վարչական իրավախախտման հատկանիշներ՝ օրենքով սահմանված ժամկետներում դրանց հայտնաբերման դեպքում հարուցի նաեւ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Այսինքն, այս դեպքում մեծանում է խախտումների հայտնաբերման հնարավորությունը, իսկ հետեւանքի տեսանկյունից նման խախտումների հայտնաբերումը կարող է ընդհուպ հանգեցնել քրեական պատասխանատվության:

Եվս մեկ անգամ հարկ է ընդգծել, որ օրենսդրական փաթեթով նախատեսվել են կարգապահական վարույթ հարուցելու նոր հիմքեր՝ կապված հայտարարագրերի պահանջների խախտման հետ, որոնց հիման վրա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կարող են հարուցվել կարգապահական վարույթներ։ Ապագայում տվյալ գործիքը հանդիսանալու է վեթինգի կարեւոր բաղադրատարր՝ ուղղված խախտումների դեպքում գործող դատավորների լիազորությունների դադարեցման հնարավորության ստեղծմանը։

Իր լիազորություններն իրականացնելու համար ի՞նչ գործիքակազմով է օժտված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործող օրենքով իր լիազորությունների պատշաճ իրականացման, այդ թվում՝ հայտարարագրերի վերլուծության նպատակով իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից եւ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջելու եւ ստանալու հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր՝ բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

Ինչ վերաբերում է ԱԺ կողմից ընդունված օրենսդրական փաթեթին, ապա դրանում նախատեսված կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո հայտարարագրերի վերլուծության գործընթացում հանձնաժողովն իրավասություն է ունենալու նաեւ ՀՀ կենտրոնական բանկին ուղղված հարցման միջոցով պահանջելու եւ ստանալու բանկային, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, վարկային տեղեկություններ եւ այլն։ Ընդ որում, Հանձնաժողովը հնարավորություն է ունենալու նաեւ իրացնել վերը նշված լիազորությունն արդեն իսկ օրենսդրորեն սահմանված հստակ ընթացակարգ ունեցող բարեվարքության ստուգման ընթացքում։ Հանձնաժողովի ոչ պակաս կարեւոր գործառույթը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց եւ վերջիններիս ընտանիքի անդամների ապօրինի հարստացման դեպքերի բացահայտումն է։ Այս առումով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդ, իրավասու է վերլուծել ցանկացած հայտարարագիր, իսկ 2017 թվականի հուլիսից (հայտարարագրման նորմերի խախտման համար պատասխանատվություն սահմանող եւ ապօրինի հարստացումը քրեականացնող հոդվածներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1-ից) հետո ներկայացված հայտարագրերը՝ օրենսդրական փաթեթով սահմանվող գործիքակազմով։

Այս առումով նշենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված ցանկացած հայտարարագրի վերլուծության արդյունքում, եթե Հանձնաժողովը հանգի այն հետեւության, որ կատարված արարքում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների առերեւույթ հատկանիշներ, անհապաղ գործի նյութերը պետք է ներկայացնի Գլխավոր դատախազություն։ Գործի հետագա ընթացքը, ապացուցման հարցերն իրավապահ մարմինների դաշտում են, բայց հիմնական ազդակը պետք է գնա Հանձնաժողովից։

Ինչպես արդեն նշվեց, Հանձնաժողովն իրավասու է վերլուծել նաեւ նախկինում` 2017 թվականի հուլիսի 1-ից առաջ, ներկայացված հայտարարագրերն այն տարբերությամբ, որ դրանց վերլուծության ընթացքում կիրառելի չեն լինի վերլուծության՝ օրենսդրական փաթեթով նախատեսվող լրացուցիչ գործիքները, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ուժի մեջ հոդվածները, ինչը սակայն չի բացառում ներկայում գործող կարգավորումներին համահունչ հայտարարագրերի վերլուծության ընթացքում քրեաիրավական բնույթի այլ խախտումների վերաբերյալ կասկածներ ունենալու, ինչպես նաեւ 2017 թվականից հետո ներկայացված հայտարարագրի հետ ակնհայտ անհամապատասխանության հնարավորությունը, որպիսի պայմաններում Հանձնաժողովը, ինչպես ցանկացած պետական մարմին, պետք է դիմի իրավապահ մարմիններին։

Վերջում անհրաժեշտ է հիշատակել եւս մեկ կարեւոր գործիքի մասին, որը Հանձնաժողովին տրամադրվել է վերոնշյալ փաթեթով։ Մասնավորապես, եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի էական փոփոխությունը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, ում սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով թանկարժեք գույքը, պահանջել ներկայացնել գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր։ Այս ինստիտուտը կոչված է վերացնելու նախկինում երրորդ անձանց անունով գույքը գրանցելու արատավոր երեւույթը եւ գործնականում բարձրացնելու հայտարարագրերի ստուգման համակարգի արդյունավետությունը։