Արմեն Թավադյանի գործով նախագահող դատավորը գործը փոխանցել է այլ դատավորի
Այսօր՝ ապրիլի 15-ին կայացավ «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի գործով առաջին դատական նիստը։
Նիստին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը Թավադյանի եւ Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը փոխանցել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Նշենք, որ քրեական գործն էլ միացվել է դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում գտնվող՝ Վարդգես Գասպարին՝ ընդդեմ Արմեն Թավադյանի քրեական գործին:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին ենթադրաբար կաշառելու մեջ, որպեսզի դատարանում սուտ ցուցմունք տա։ Թավադյանը 2 ամիս գտնվել է կալանքի տակ։
Նշենք, որ մարտի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի