2020թ. Հայաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 1,5%-ով. ԱՄՀ
Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է «Համաշխարհային տնտեսական հեռանկար» ապրիլյան զեկույցը, որում կորոնավիրուսային համավարակի ֆոնին տնտեսական կանխատեսումներ է արել ինչպես համաշխարհային, այնպես էլ տարբեր երկրների տնտեսությունների համար:
Ըստ զեկույցի հեղինակների՝ ընթացիկ տարում, ըստ ամենայնի, համաշխարհային տնտեսությունը կբախվի 2008-2009թթ. Ֆինանսատնտեսական ժգնաժամից էլ էլի ավելի լուրջ ճգնաժամի: Կառույցի տնտեսագետները ենթադրում են, որ համաշխարհային տնտեսությունը 2020թ. կարձանագրի ռեկորդային 3% անկում: Սակայն համավարակի թուլացմանը զուգընթաց արդեն հաջորդ տարի տեղի կունենա 5.8 տոկոս աճ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ զեկույցի հեղինակների՝ ՀՆԱ-ն կկրճատվի 1,5 տոկոսով, սակայն հաջորդ տարի կգրանցի 4,8 տոկոս աճ:
Մինչդեռ սպառողական գներն ընթացիկ տարում կաճեն 0,8, իսկ հաջորդ տարի՝ 2 տոկոսով: Երկրի վճարային հաշվեկշիռը կնվազի 8,6, իսկ հաջորդ տարի՝ 7,2 տոկոսով:
Գործազրկության մակարդակը նախորդ տարվա 17,7 տոկոս ցուցանիշից այս տարի կհասնի 19 տոկոսի, սակայն հաջորդ տարի կնվազի մինչև 18,4 տոկոս:
Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, ապա Վրաստանում այս տարի կանխատեսվում է 4 տոկոս անկում, 2021թ.՝ 3 տոկոս աճ։ Ադրբեջանում այս տարի կանխատեսվում է 2,2 տոկոս անկում, իսկ 2021թ.՝ 0,7 տոկոս աճ։ Իրանում կանխատեսվում է 6 անկում, իսկ հաջորդ տարի 3,1 տոկոս աճ, Թուրքիայում կանխատեսվում է 5 տոկոս անկում, իսկ հաջորդ տարի 5 տոկոս աճ, մինչդեռ Ռուսաստանում կանխատեսվում է 5,5 տոկոս անկում, բայց հաջորդ տարի՝ 3,5 տոկոս աճ:
Ընդհանուր առմամբ, տնտեսության արագ վերականգնում է կանխատեսվում Չինաստանում, որտեղ ընթացիկ տարում տնտեսական աճը կկազմի 1,2 տոկոս, իսկ 2021թ.՝ արդեն 9,2 տոկոս: Զարգացման դրական կանխատեսումներ են արվել նաև ասիական մի շարք այլ պետությունների համար, մինչդեռ ԱՄՆ-ի և եվրագոտու երկրների համար ճգնաժամի հաղթահարումն առավել դժվար կլինի: Տնտեսական լուրջ անկում է կանխատեսվել հատկապես Իտալիայի, Իսպանիայի և Գերմանիայի համար:


















































Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի