Արշալույսներն այստեղ էլ խաղաղ չեն. նրանք մոռացել են սեփական «արմատները»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության օրերին առանցքային դերակատարություն ունեին քաղհասարակության ներկայացուցիչները։
Նիկոլ Փաշինյանն իշխանություն ձեւավորելու ընթացքում լիարժեք օգտվեց քաղհասարակության «կադրային բանկից»՝ թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններ ձեւավորելու հարցում, եւ ներկայումս, տարբեր հաշվարկներով, իշխանական թիմի 30-35 տոկոսը կազմում են քաղհասարակության կադրերը։
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայումս քաղհասարակության սեգմենտն այդքան էլ գոհ չէ իշխանության մեջ գտնվող «իրենցականներից», քանի որ նրանց մեծամասնությունն արդեն կտրվել է իրականությունից՝ մոռանալով սեփական «արմատները», էապես վնասելով հասարակական սեկտորի համբավը։
Ներկայումս իշխանության մեջ գտնվում են մարդիկ, որոնք հենց քաղհասարակությունից են դուրս եկել, կրթվել, կայացել, մարդու իրավունքների, ժողովրդավարության ջատագով են եղել, սակայն ներկայումս ամեն ինչ մատնվել է մոռացության։ Նրանք առավելապես աչք են փակում իշխանությունների կողմից թույլ տրվող անօրինականությունների կամ կամայականությունների վրա, քանի որ հիմա իրենք են իշխանության մեջ:
Թերթի հետ զրույցում քաղհասարակության ներկայացուցիչներից մեկը նշել է, թե իրականում քաղհասարակությունը նույնպես միատարր չէ, այստեղ էլ կան «էլիտար» խմբեր, որոնք տարբեր հարցերում, այդ թվում՝ ֆինանսավորման ու վճարման, տարբերակված մոտեցում են ցուցաբերում, մասնավորաբար «գերակա» համարելով նրանց, ովքեր, օրինակ՝ կրթություն են ստացել ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու