Մանվել Գրիգորյանը տանն է. վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
ԵԿՄ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը տանն է, բուժումը ստանում է տնային պայմաններում. վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
«Տանջվելով ապրում է էլի։ Իսկապես լավ չի վիճակը։ Նա համավարակով պայմանավորված տարիքով արդեն իսկ ռիսկային գոտում է, ու իր ծայրահեղ առողջական ծանր վիճակը։ Այնպիսի բարդություններ ունի… վախենում ենք էլ հիվանդանոց տեղափոխենք ու տնային պայմաններում ստանում է բուժումները։ Թթվածինը անընդհատ միացրած է, շարունակում էլեկտրական սայլակով տեղաշարժվել, ոտքերը ձգող պլաստիկաների մեջ է»,- ասաց Մկրտչյանը։
Պաշտպանը հայտնեց, որ Գրիգորյանին Ֆրանսիայում բուժող բժիշկներն ասել են, որ տեղափոխեն Ֆրանսիա՝ բուժումը շարունակելու համար. «Սսում են՝ բերեք Ֆրանսիա, իրեն այստեղ կարող ենք բուժել։ Մեր միջնորդությունը դատարանը մերժեց, այստեղի բժիշկներն էլ ասում են՝ ինչ հնարավոր է արել ենք։ Հիվանդանոցում մեզ ասացին՝ մեր բուժումը ձեզ օգուտ չի տալիս։ Երկար ժամանակ է, որ տնային պայմաններում է Գրիգորյանը բուժվում»։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու