ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ: Այս մասին Top-News.am-ը տեղեկացավ mfa.am-ից
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում գործադրվող քայլերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի կառավարության անունից իր ցավակցությունը հայտնեց Արանչա Գոնսալես Լայային՝ համավարակի արդյունքում գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց Իսպանիայի ժողովրդին՝ կորոնավիրուսի շուտափույթ հաղթահարման գործում:
Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց Իսպանիայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և համավարակով պայմանավորված վերջիններիս առջև ծառացած խնդիրների հասցեագրման համար:
Երկուստեք կարևորվեց նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում միջազգային համագործակցությունը՝ այդ թվում ԵՄ ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով:
Երկկողմ օրակարգի համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունն ամրապնդելու և առավել զարգացնելու հայ-իսպանական համագործակցությունը տարբեր ոլորտներում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու