Պատրաստակամ եմ նպաստելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին. Բակո Սահակյան
Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությանը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ինքը ևս մասնակցի։
«ՀՀ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր ինձ չի ուղղվել, բայց ցանկացած պարագայում և՛ ես, և՛ մենք բոլորս պատրաստակամ ենք նպաստելու այդ հանձնաժողովի աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնելուն, հատկապես որ այդ հանձնաժողովի անդամները և պատասխանատուները հայտարարել են, որ նրանց նպատակը մեկն է՝ վեր հանել այդ ժամանակաշրջանի բացերը և ամեն կերպ նպաստել, որ հետագայում նման զարգացումներ և գործողություններ լինելու դեպքում այդ բացերը չլինեն: Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը այդ հանձնաժողովին ներկայանալու և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելու, ինչը ողջունելի է»,-նշեց Բակո Սահակյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին