Երեկվա իմ ելույթից հետո շատ պաշտոնյաներ ստատուսներ գրեցին, բայց դրանց մեջ ես ինտելեկտ կամ հումոր չտեսա. Նաիրա Զոհրաբյան
Երեկ մենք անդրադարձանք բազմաթիվ խնդիրների, քանի որ մեր հայրենակիցները բազմաթիվ խնդիրներ են բարձրացնում, այսօր եւս մի քանի խնդրի կանդրադառնամ, որից մեկը, կարծում եմ, հրատապ է, չնայած՝ բնակիչները դիմել են Ոստիկանության թեժ գիծ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ իրեն դիմել են «Կանազի» զինվորական հոսպիտալի հարեւանությամբ գտնվող 9 հարկանի շենքի բնակիչները եւ ասել, որ քանի որ այդ հոսպիտալում են տեղակայվել կորոնավիրուսով հիվանդներ, ապա իրենց շենքի հարեւանությամբ տեղակայված մեծ աղբարկղում օրը երկու անգամ այրվում է բժիշկների ամբողջ արտահագուստը, եւ ծխի պատճառով բնակիչները չեն կարողանում պատուհանները բացել:
«Իմ տեղեկությամբ ոստիկանությունն արձագանքելն է: Հույս ունենանք՝ այս խնդիրը կկարգավորվի եւ բժիշկների արտահագուստն այրելու համար այլ վայր կգտնվի»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը նշեց, որ իրեն դիմել են նաեւ բազմաթիվ տնտեսվարողներ՝ կապված Կառավարության 5-րդ միջոցառման հետ, որով նախատեսվում է աջակցություն այն տնտեսվարողներին, որոնց աշխատանքային ֆոնդը մարտ ամսվա համար պակաս չէ հունվար կամ փետրվար ամսվա աշխատանքի ֆոնդից:
«Դա երեւում է եկամտահարկի հաշվետվությամբ. մարդիկ հունվար ամսվա սկզբին տոն օրերին աշխատել են, հետեւաբար ըստ օրենքի ստացել են կրկնակի վարձատրություն, արտաժամ, պարգեւվճարներ եւ ավել հարկ են վճարել, մարտ ամսին չունեն պարգեւավճար, արտաժամ, կամ տոն օր եւ աշխատել են, հետեւաբար իրենց աշխատավարձի ֆոնդը մարտ ամսին ավելի քիչ է, քան հունվար ամսին, ուստի տնտեսվարողներն ասում են՝ արդյունքում իրենք զրկվում են տնտեսական աջակցության 5-րդ միջոցառումից եւ խնդրում են վերանայել»,- ասաց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ երեկ իր կողմից բարձրացրած խնդիրների վերաբերյալ պատգամվորների եւ կառավարության այլ ներկայացուցիչների արձագանքին:
«Ես չգիտեմ, թե մեր Կառավարության որոշ ներկայացուցիչներ եւ պատգամավորներ ինչի այդպես անակնկալ զարմացան: Այո, մեզ, անձամբ ինձ էլ ամեն օր դիմում են հարյուրավոր քաղաքացիներ: Հասկանում եմ, որ զարմացողների մոտ ստատուս գրելու բուռն ցանկություն առաջացավ, ինքս շատ գնահատում եմ հումորը: Փորձեցի այդ ստատուսների մեջ տեսնել հումոր, ինտելեկտ, օբյեկտիվ քննադատություն, որովհետեւ ես միշտ հետեւություն անում եմ օբյեկտիվ քննադատությունից, բայց բացի վիրավորանքից այդ հարյուրավոր եւ հազարավոր քաղաքացիների հասցեին, որոնք ունեն խնդիր, չտեսա»,- ասաց նա:
Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանի երեկվա ելույթից հետո ծաղրական գրառումներ էին կատարել ԿԳՄՍ նախարարը, Գեղարքունիքի մարզպետը եւ մի շարք պատգամավորներ:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու