Կհասկանայի Մայիլյանին, եթե նա ընտրությունները բոյկոտեր նաեւ առաջին փուլում. Արփինե Հովհաննիսյանն Արցախում է
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որը որպես դիտորդ մասնակցում է Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, ընտրությունների ընթացքը խաղաղ է գնահատում։
«Իհարկե, առաջին փուլի համեմատ ավելի պասիվ են ընտրողները, բայց դա ունի օբյեկտիվ պատճառներ, քանզի նախորդ անգամ մասնակցում էին թե խորհրդարանական, թե նախագահական ընտրությունների, ու բազմաթիվ ուժեր էին մասնակցում ընտրապայքարին։ Տրամաբանական է, որ ավելի մեծ էր հետաքրքրությունը եւ շատ մարդիկ էին ընտրողների հետ հանդիպումներում նրանց շահագրգռել գնալ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու»,- նշեց նա։
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ պահանվում են անվտագության միջոցառումները։ Ընտրախախտումների մի քանի փոքրիկ դեպք է միայն արձանագրվել, մասնավորապես, գյուղերից մեկում բացված ընտրատեղամասում քվեատուփն այնպես է կահավորված եղել, որ հնարավոր է եղել պատուհանից դիտարկել ընտրությունը։ Խախտումը շտկվել է ընտրողների դիտարկումներից հետո։
Նշենք, որ 14.00-ի դրությամբ Արցախի նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է ընտրողների 28,4%-ը։ Պայքարում են երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները՝ Արայիկ Հարությույանը եւ Մասիս Մայիլյանը։ Վերջինս, սակայն, հայտարարել է այս փուլը բոյկոտելու մասին եւ չի մասնակցի քվեարկությանը։
Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ անտրամաբանական է այս փուլին չմասնակցելը։
«Ես կհասկանայի Մասիս Մայիլյանին, եթե նա կոչ աներ իր ընտրողներին ընտրությունները բոյկոտել նաեւ առաջին փուլում, քանի որ առաջին փուլի համեմատ որեւէ հանգամանք չի փոխվել՝ բացառությամբ նրա, որ որոշակի քաղաքական ուժի աջակցությունը իրեն չկա»,- նշեց նա։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին