Դեռ մեկ ամիս առաջ լուրջ միջադեպ եղավ «Մարսավիա» ընկերության հետ. Քաղավիացիայի ղեկավարի տեղակալ
Եթե Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալության՝ EASA-ի զեկույցում դիտողություններ կան թռիչքների անվտանգության մասով, դա դեռ չի նշանակում, որ օրինակ, վտանգավոր է թռչել «Արմենիա» ավիաընկերության օդանավերով: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ուղիղ տեսակապի ժամանակ Դանիայից հայտարարեց Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:
«Այդ ավիաընկերության օդանավերի անվտանգությունն այսօր ավելի բարձր է, քան այն ժամանակ, երբ ստացել է թույլտվություն թռիչքներ իրականացնել Եվրոպա: Եվ դա ստուգվում է ոչ միայն Հայաստանում:
Այստեղ խնդիրը Քաղավիացիայում է, մենք պետք է վստահության մակարդակը բարձրացնենք, որ մեր գործընկերները հասկանան, որ մենք կարողանում ենք պատշաճ տեսչական ստուգումներ իրականացնել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ «Մարս ավիա» ընկերության թռիչքները կասեցվել են, արդյոք այդ ընկերության մասին էր խոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աֆրիկյան երկրներ թռիչքներ են իրականացրել եւ զենքի մատակարարումներին առնչություն են ունեցել, Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանն ասաց. «Դեռ մեկ ամիս առաջ լուրջ միջադեպ եղավ «Մարս ավիա» ընկերության հետ եւ մենք փորձեցինք կամ հաստատել աֆրիկյան պետությունների հետ ու հասկանալ, թե ինչումն է խնդիրը: Հունվարին մենք իրականացրեցինք աուդիտ եւ մի շարք թերություններ արձանագրվեց, եւ քանի որ դրանք սպառնալիք էին թռիչքների անվտանգությանը, որոշում կայացվեց, որ պետք է կասեցնել այդ ավիաընկերության հետագա թռիչքները: Տրվեց ժամանակ, որ ավիաընկերությունը վերացնի այդ թերությունները: Կիրականացվի կրկնակի ուսումնասիրություն եւ կկայացնենք մեր հաջորդ որոշումը»:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու