Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Յուրի Խաչատուրովը իր անցած կենսագրությամբ սարսափելու որևէ բան չունի․ Սեյրան Օհանյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ Ազգային ժողովում գործող 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովկին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եւ Շտաբի պետ Յուրի Խաչատուրովի մասնակցության պարագայում միայն կարող է պատերազմների հանգամանքների բացահայտում լինել։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին նախարարը նկատել է, որ յուրաքանչյուր անձի տեղեկատվությունն էլ կարող է կարեւոր լինել, սակայն նաեւ ընդգծեց, որ հանձնաժողովին տրված զեկույցը հիմնականում կազմվել է հենց Խաչատուրովի մասնակցությամբ։ Նախկին նախարարը նաեւ համաձայն չէ, թե Խաչատուրովը սարսափելու որեւէ բան ունի։ ։ «Կարծում եմ՝ Յուրի Խաչատուրովն եւ այդ փաստաթղթերի շրջանակներում եւ իր անցած կենսագրությամբ սարսափելու որևիցե մի բան չունի։

Պարզապես յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ ներկայանալ կամ չներկայանալ, մանավանդ որ այն, ինչ որ ինքը պետք է ասի, այդ փաստաթղթերի շրջանակներում արդեն ներկայացվել է տվյալ հանձնաժողովին»,- նշել է նախկին նախարարը։ Նա նաեւ կարծիք հայտնել, թե հանձնաժողովի աշխատանքները պետք է ավարտել։ «Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես ներկայացել եմ այդ հանձնաժողովին եւ ասել, պնդել հետեւյալը․ ես այդ հանձնաժողովը երբեւիցէ չէի կազմի։ Եթե կան խնդիրներ, որոնք ուզում են ճշտել, ապա համապատասխան մարմինները կարող են աշխատել ՊՆ կամ շտաբի ղեկավարության հետ։ Հանձնաժողովի աշխատանքները պետք է ավարտել»,- հավելել է նա։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։

-Պարո՛ն Օհանյան, Դուք մասնակցել եք խորհրդարանում ստեղծված 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նիստին։ Դուք և՞ս այն կարծիքին եք, որ միայն երկու անձի ներկայության դեպքում կարող է պատերազմի հանգամանքների բացահայտում լինել։

-Ես այդ դիրքորոշումը չեմ կիսում, որովհետեւ ՊՆ-ում, համագործակցելով Արցախի ՊՆ-ի ղեկավարության հետ, ապրիլյան պատերազմից հետո խորը վերլուծություն է իրականացվել։ Եվ այդ վերլուծության արդյուքում համապատասխան եզրակացություններ են կազմվել՝ զինված ուժերի զարգացումն ապահովելու համար։ Զինված ուժերում գոյություն ունեցող զարացման պլանների մեջ այնքան էլ մեծ փոփոխություններ չեն իրականացվել, պարզապես յուրաքանչյուր նոր իրողություն՝ մանավանդ մարտական իրադրության շրջանակներում, փոփոխություններ են մտցնում։

Միևնույն ժամանակ ասեմ՝ ուրաքանչյուր անձի ինչ-որ տեղեկատվություն կարող է լրացնել այն ընդհանուր բազան, որը որ գոյություն ունի ապրիլյան պատերազմի մասին։ Մանավանդ այնպիսի անձնավորություն, ինչպիսին հանրապետության երրորդ նախագահն է, բայց չեմ կարծում՝ մեծ փոփոխություններ կլինեն այն վերլուծության մեջ, որ կա բանակում։ Միայն դրան կավելանա ասենք երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ունեցած տեղեկատվությունները։

-Իսկ Յուրի Խաչատուրովի չգալն ինչի՞ հետ եք կապում։ Օրինակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե նա սարսափում է։ Դուք ի՞նչ եք կարծում՝ արդյոք նա իսկապես սարսափելու պատճառ ունի։

-Այն վերլուծությունը, որ Զինված ուժերից ուղեկցվել է այդ հանձնաժողովին, կազմվել է նաեւ գեներալ-գնդապետ Խաչատուրովի մասնակցությամբ։ Նրա ունեցած տեղեկատվությունն այնտեղ տեղ ունի, մանավանդ որ ինքը զբաղեցրել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Կարծում եմ՝ Յուրի Խաչատուրովն եւ այդ փաստաթղթերի շրջանակներում եւ իր անցած կենսագրությամբ սարսափելու որևիցե մի բան չունի։ Պարզապես յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ ներկայանալ կամ չներկայանալ, մանավանդ որ այն, ինչ որ ինքը պետք է ասի, այդ փաստաթղթերի շրջանակներում արդեն ներկայացվել է տվյալ հանձնաժողովին։

-Գուցե հանձնաժողովին չի՞ բավարարել այդ փաստաթուղթը։ Եվ նաև նրանք ասում են, թե ինֆորմացիայի 90 տոկոսը հենց Խաչատուրովն է տիրապետում։ Դուք կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը։

-Ես Ձեր ասածի հետ համաձայն չեմ, որովհետեւ պաշտպանության նախարարությունը եւ նրա ենթակայության տակ գտնվող Գլխավոր շտաբն իր գործունեության շրջանակներում համագործակցության մեթոդով են աշխատում ու յուրաքանչյուրն իր պարտականության շրջանակներում համապատասխան տեղեկատվությունն է տալիս։ Նաեւ համաձայն չեմ այն առումով, որ Դուք ասում եք՝ զինվորը զենք չի ունեցել, կամ մատակարարման հետ կապված խնդիրներ են եղել։ Նախարարությունից եւ հրամանատարներից կախված մարտական եւ նյութատեխնիկական ապահովումն իրականացվել է բարձր մակարդակի Իհարկե, որոշ տարաձայնություններ եղել են, ասենք մարտավարական օղակում, բայց որևիցէ մի օղակում ասենք ապահովման խնդիրներ մենք չենք ունեցել։

-Դուք ներկայացել եք քննիչ հանձնաժողովին եւ Անդրանիկ Քոչարյանն ասել է՝ բոլոր հարցերին պատասխանել եք։ Սարսափեցնող հարցեր կային, որը կարող էր սարսափեցնել Խաչատուրովին եւ ի վերջո ինչու նա չի ներկայանում։ Թաքնցնելու բաներ ունի՞։

-Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ներկայանալ կամ չներկայանալ։ Որևիցէ մի պարտավորվածություն ոչ մեկը չունի եւ նաեւ Խաչատուրովը։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես ներկայացել եմ այդ հանձնաժողովին եւ ասել, պնդել հետեւյալը․ ես այդ հանձնաժողովը երբեւիցէ չէի կազմի։ Եթե կան խնդիրներ, որոնք ուզում են ճշտել, ապա համապատասխան մարմինները կարող են աշխատել ՊՆ կամ շտաբի ղեկավարության հետ։

Նման տեղեկատվությունը խորը գաղտնիություն է պարունակում եւ քանի որ որոշումն ընդունվել է, պետք է արագ աշխատանքներն ավարտել եւ ես այդ տրամաբանությամբ էի ներկայացել։ Սարսափեցնող որեւէ բան չի եղել, սակայն գիտեք՝ քանի տարի է անցել եւ միգուցե հարցերի քննարկման շրջանակներում փոխադարձ լրացնող, հիշեցումներով այդ ամբողջ տեղեկատվությունը քննարկվել եւ վերջնական տեսքի է բերվել։ Ես կարծում եմ՝ անհրաժեշտ է ավարտել այդ աշխատանքները։

Թերությունները բոլորն էլ ունեն, սակայն դա պետք է գաղտնի գտնեն եւ միայն մասնագետներին ասվի, դրանք հասարակության քննարկման առարկա չէ։