Ունենք վարակի 3 աղբյուր, որոնցից 2-ն ամբողջությամբ վերահսկելի եւ սահմանափակված է. Արցախի պետնախարար
Այս պահի դրությամբ իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է. մենք ունենք վարակի 3 աղբյուր, որոնցից 2-ն ամբողջությամբ վերահսկելի եւ սահմանափակված է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետ նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է երրորդ աղբյուրի, նա ասաց. «Մյուս աղբյուրի վրա դեռ շարունակում ենք աշխատել, որովհետեւ թե վարակակիր անձի ընտանիքի անդամների շփումների առումով, թե ընդհանրապես, մի քիչ ավելի խոշոր բնակավայրերի առումով, վիճակը մի քիչ խնդրահարույց է: Բայց մենք շարունակում ենք աշխատել»:
Հարցին, թե չափազանց ռիսկային չէ՞ր այս պայմաններում ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելը՝ հաշվի առնելով, որ առաջին վարակակիրը ընտրություններին մասնակցել էր, որից հետո ամբողջ համայնքը մեկուսացվել է, պետնախարարը պատասխանեց. «Այո, առաջին վարակակիրը մասնակցել է ընտրություններին, բայց մեր տեղեկությունների համաձայն, այդ անձը եղել է դիմակով եւ ձեռնոցներով: Այս պահի դրությամբ այդ համայնքում եւ հարակից համայնքներում ընդամենը մեկ դեպք ունեցանք, որը առաջին վարակակրի ընտանիքի անդամն է»:
Նրա խոսքով, ռիսկայնությունը կարող ենք ինքներս գնահատել. «Նախ, պահպանված են բոլոր պայմանները եւ որեւէ խնդիր չկա»:
Դիտարկմանը, թե հակասություն չկա՞, որ մի կողմից արտակարգ իրավիճակ է հայտարարվում, միաժամանակ ընտրություններ են անցկացվում, Գրիգորի Մարտիրոսյանն արձագանքեց. «Ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, կարծում եմ՝ ես չեմ հարցի հասցեատերը, բայց կպատասխանեմ: Ինչպես նշվել է երկրի նախագահի եւ այլ պաշտոնյաների կողմից, ընտրություններ անցկացնելը որեւէ մեկի ցանկությամբ չի, այլ դա Սահմանադրության պահանջ է: Երկրի իշխանությունները, նախագահը նույնիսկ իրավասու չէ հետաձգելու ընտրությունները, կիրառելու այլ ռեժիմ»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին