Սեքսի ոլորտում գիտնականները նոր բացահայտումներ են արել
Սեքսի համար ամենատարածված ժամանակը կիրակի օրը առավոտյան ժամը 9-ն է: Այս մասին են վկայում 2 հազար մարդկանց շրջանում անցկացրած հարցման արդյունքները, հայտնում է The Daily Mail-ը:
Առավել հազվադեպ մարդիկ սիրով են զբաղվում երեքշաբթի ժամը 21-ին: Առավել հաճախ մարդիկ սեքսով են զբաղվում շաբաթ օրերին՝ մինչեւ 3 անգամ՝ ժամը 10.30, 11.30 եւ 23.30:
Ինտիմ հարաբերություններից առաջ ալկոհոլ է օգտագործում հարցվածների 22 տոկոսը, իսկ 60 տոկոսը դա բոլորովին անհրաժեշտ չի համարում:
Իսկ ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանայք տղամարդկանցից հաճախ են վճարում սեռական ծառայությունների համար: Աղջիկներին նման արարքի է դրդում այդ տղամարդկանց երկրորդ անգամ չտեսնելու ցանկությունը, հայտնում է Oane-ը:
Հետազոտողները սոցհարցում են անցկացրել, որն ապացուցել են, որ վերջին տարիներին սեքսուալ կյանքում սեռերի դոմինանտության զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Հետազոտությունը ցույց է տվել, որ 72 տոկոս դեպքերում կանայք չեն ուզում զարգացնել հարաբերությունները տղամարդու հետ, որի հետ պատահական սեքս են ունեցել: Կանայք նման ծառայություններից օգտվում են ալկոհոլը ազդեցության տակ կամ երկարատեւ հարաբերությունների բացակայության պատճառով:
Գիտնականները նշում են, որ կանայք ավելի հեշտ են համաձայնում վճարել սեքսի դիմաց, քան տղամարդիկ: Վճարում են գերազանցապես բիզնես-լեդիները, որոնք կենտրոնացած են միայն կարիերայի վրա: Հաճախ կանայք ղեկավարվում են երկարատեւ հարաբերություններ չսկսելու ցանկությամբ:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել