Արցախի ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բոլոր ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:
«Հանձնաժողովի անդամների շրջանում ձեռնարկվել են սանլուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի կանոնների պահպանման ուղղությամբ:
Մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջկենտրոններում ախտահանման միջոցառումները իրականացվել են «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցներով, գյուղական բնակավայրերում՝ շրջանային բուժմիավորումների գործադիր տնօրենների ու շրջանային բաժինների պետերի վերահսկողությամբ:
Առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 71 500 հատ դիմակ, 14 000 հատ ձեռնոց և 600 հատ ախտահանիչ նյութ,
ԱՀ ոստիկանությանը՝ 500 հատ դիմակ, 1000 հատ ձեռնոց և 60 հատ ախտահանիչ նյութ:
Շարունակվում են հերթապահություն իրականացնել բոլոր բժշկասանիտարական հսկիչ կետերում:
Վերջիններս ապահովված են համապատասխան ախտահանիչ լուծույթներով և բժշկական նշանակության պարագաներով»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին