Ի՞նչ սահմանափակումներ են մտցվել Արցախում անձանց գույքի եւ բեռնափոխադրումների վրա
Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ կգործեն նաեւ սահմանափակումներ անձանց սեփականության, ինչպես նաեւ հանրապետությունից ապրանքների փոխադրման վրա։ Այս մասին տեղեկանում ենք համապատասխան հրամանագրից, որի մեկ հատվածը ներկայացնում ենք ստորեւ․
«ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
10. Ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը, ներառյալ դեղերը, բժշկական պարագաներն ու այլ միջոցները Պարետի որոշմամբ կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի ապահովման նպատակով։
11. Գույքի կամ դրա մասի սեփականատերն իրավունք ունի ստանալու համարժեք փոխհատուցում գույքի ժամանակավոր տիրապետման և օգտագործման դիմաց:
12. Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման դիմաց փոխհատուցման չափը գնահատվում է Արցախի Հանրապետության կառավա-րության որոշմամբ սահմանված կարգով՝ ոչ ուշ, քան արտակարգ իրավիճակի ավար-տից հետո մեկ ամսվա ընթացքում:
13. Գույքի ժամանակավոր տիրապետումը և օգտագործումը նախատեսվում է անձանց կյանքի փրկության և (կամ) առողջության պահպանման նպատակով՝ գույքի նպատակային նշանակության պահպանմամբ կամ առանց դրա։
14․Սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված նպատակով գույքի ժամանա-կավոր տիրապետման և օգտագործման մասին Պարետի որոշմամբ սահմանվում են տվյալ գույքի կամ դրա մասի հետ իրականացվող միջոցառումները։
15. Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման ժամանակահատվածը սահմանվում է Պարետի որոշմամբ, սակայն ոչ ավելի, քան արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի սահմանված ժամանակահատվածում և ենթակա է դադարեցման արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի վերացման հիմքով։
16․Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման ընթացքում գույքի պահպանման համար պատասխանատու է պետությունը։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
25. Ֆինանսների նախարարության կողմից Պարետի որոշման հիման վրա կարող է սահմանափակվել որոշակի ապրանքների կամ դրանց առանձին խմբաքանակների արտահանումը Արցախի Հանրապետությունից դուրս կամ ներմուծումը Արցախի Հանրապետություն։
26.Արցախի Հանրապետության սահմանով ցամաքային և օդային հաղորդակցության այլ սահմանափակումները կարող են կիրառվել Պարետի որոշմամբ»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին