Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Գագիկ Խաչատրյանի որդիների գույքի և հաշիվների վրա անհիմն որոշումներով կալանք է դրվել. Փաստաբանական խումբ

Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր՝ ապրիլի 10–ին, հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Բազմիցս բարձրաձայնել ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում տարբեր պետական մարմինների կողմից մշտապես կոպիտ և բացահայտ կերպով խախտվել են Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի իրավունքները, ովքեր արդեն շուրջ 7 ամիս է գտնվում են կալանքի տակ: Սակայն պարզվում է, որ այս անօրինականությունները չեն սահմանափակվում բացառապես Գագիկ և Կարեն Խաչատրյաններով: Ներկայումս էլ անհիմն քրեական հետապնդումներ են սկսվել Գագիկ Խաչատրյանի որդիներ՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև հորեղբոր որդի՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ»:

Մասնավորապես, 2020 թվականի մարտի 27-ին քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված ակնհայտ անօրինական և անհիմն որոշումներով կալանքներ են դրվել վերը նշված բոլոր անձանց գույքերի վրա: Չնայած որ նույնիսկ տարրական իրավաբանական գիտելիքներ ունեցող անձը՝ ծանոթանալով վերագրվող արարքների ձևակերպումներին, անմիջապես կփաստի, որ դրանք զուրկ են իրավական և փաստական հիմքից, սակայն այս պահին դեռևս չանդրադառնալով դրանց անհիմն լինելու հավաստող հիմնավորումներին, հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ վերը նշված բոլոր անձանց՝ հատկապես «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ, խորհրդի նախագահ և անդամներ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանինների՝ անխտիր բոլոր գույքերի, բանկային հաշիվների և կազմակերպություններում ունեցած մասնաբաժինների վրա կալանք դնելով քրեական վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն կոպիտ կերպով խախտել է գույքի վրա կալանք դնելը կանոնակարգով քրեադատավարական նորմերը, ոչ միայն անօրինական ձևով սահմանափակել է նրանց՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլ նաև հսկայական բիզնես վնասներ է պատճառում, ինչն իր անխուսափելի բացասական ազդեցությունն է ունենալու «Գալաքսի» ընկերությունների խմբում ընդգրկված 15 ընկերությունների և նրանց շուրջ 3000 աշխատակիցների համար:

Գույքերի վրա կալանք դնելու մասին որոշումների անօրինականության մասով հարկ է նշել, որ իրականում բացակայում են այդ որոշումները կայացնելու համար օրենքով պարտադիր համարվող հիմքերն ու հիմնավորումները, սակայն դա էլ մի կողմ թողնելով, պետք է նշել, որ օրենքը հստակ սահմանում է, որ կալանքի տակ դրվող գույքի չափը չի կարող գերազանցել ենթադրյալ պատճառված վնասի չափը: Այսինքն, եթե մեղսագրվում է որոշակի գումարի չափով վնաս պատճառած արարք, ապա գույքի վրա կալանք կարող է դրվել բացառապես այդ կոնկրետ գումարի չափով և դրանից ոչ մի լումա ավել: Սույն դեպքում, անտեսելով այս օրենսդրական պահանջը, քրեական վարույթն իրականացնող մարմինը կալանք է դրել Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյաններին վերագրվող ենթադրյալ նյութական վնասը բազմապատիկ անգամ գերազանցող գույքի վրա:

Վստահ ենք, որ նման պրոֆեսիոնալ կառույցներում, ինչպիսիք են ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը և այդ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազությունը, լավագույնս տիրապետում են այս հասարակ իրավական նորմին։

Ավելին, օրենքով նաև մեկ այլ պահանջ է սահմանված, որի համաձայն գույքի սեփականատերն իրավունք ունի որոշել, թե առաջին հերթին իր որ գույքի վրա կալանք դրվի, որը բավարար է և համապատասխանում է ենթադրյալ պատճառված վնասի չափին: Բնականաբար, գույքի սեփականատիրոջ այդ իրավունքի իրացումը պետք է ապահովի քրեական վարույթն իրականացնող մարմինը, սակայն այս հասարակ նորմը ևս չի պահպանվել:

Հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կորոնովիրուսի համաճարակի կանխարգելման նպատակով իրականացվող սահմանափակումների պատճառով, առանց այն էլ խոցելի վիճակում հայտնված «Գալաքսի» ընկերությունների խմբի բնականոն բիզնես գործունեությունը չխաթարելու, մոտ 3000 աշխատակիցների հնարավոր գործազրկունությունից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով, ընկերությունների խմբի կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը բազմիցս խնդրել և դիմել է, որպեսզի քրեական վարույթն իրականացնող մարմինը ձեռնպահ մնա բիզնեսի հետ կապված անօրիանական գործողություններից:

Խաչատրյանների փաստաբանական թիմը ՀՀ իրավապահ մարմիններին կոչ է անում քրեական գործի քննությունն իրականացնել օրինականության շրջանակներում, զերծ մնալ ոչ իրավաչափ նպատակներ հետապնդող և, հատկապես, տնտեսական գործունեությունը վնասող անօրինական գործողություններից:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցվում է Հայաստանի Հանրապետությունը»: