Վլադիմիր Գասպարյանի փեսան պատրաստվում է վերադառնալ Հայաստան
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը պատրաստվում է վերադառնալ Հայաստան, չնայած նրան մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու որոշում կայացվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Հարցին՝ երբ է պատրաստվում վերադառնալ, Արթուր Գևորգյանը պատասխանեց՝ երբ հնարավորություն լինի։
Հարցին՝ արդյոք իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կարող է կապված լինել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ՝ հաշվի առնելով, որ ինքը նախկին ոստիկանապետի դստեր ամուսինն է, Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է»։
Նշենք, որ Արթուր Գևորգյանը տևական ժամանակ է ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ–ում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախկին պատգամավորին հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Պատգամավորն ավելի ուշ հայտարարել էր. «ձեռնարկված քրեական հետապնդումը և ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չէ, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան և շրջապատի հետ»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու