Միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետին զեկուցվել է արդեն իսկ հաստատված սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքի մասին. 7-րդ միջոցառման շրջանակում այսօրվանից արդեն սկսվել է նախատեսված ֆինանսական աջակցության տրամադրումը, 8-րդ միջոցառման շահառուների ցուցակները վերջնական ճշգրտման փուլում են, 9-րդ և 10-րդ միջոցառումների կիրառման կարգերը մշակման փուլում են, և արագ շրջանառումից ու հաստատումից հետո հաջորդ շաբաթվանից այս ծրագրերը ևս կսկսեն գործել:
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ տնտեսական օժանդակության միջոցառումները ևս ակտիվ ընթացքի մեջ են, և տնտեսվարողների կողմից ներկայացված հայտերի քանակը վկայում է ծրագրերի դրական դինամիկայի մասին:
Անդրադարձ է եղել նաև ներդրումային քաղաքականության խթանման նպատակով մշակված միջոցառումների նախագծերին:
Վարչապետը նշել է, որ ներկա իրավիճակում ներդրումային քաղաքականության խթանման միջոցառումները պետք է դիտարկել երկարաժամկետ արդյունք ապահովելու կտրվածքով:
«Այդ ծրագրերը պետք է միտված լինեն ոչ միայն ներդրողին խրախուսելուն, այլև տնտեսական աճին, ենթակառուցվածքների զարգացմանը, բիզնես մտածողության փոփոխությանը: Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը, ներկայացնելը, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել», - նկատել է Նիկոլ Փաշինյանը:
Խորհրդակցությանը քննարկման առարկա են դարձել նաև պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված գաղափարները:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու