Ուղղակիորեն գտնվում ենք ռեցեսիայի եզրին և պետք է ապացուցենք ԵԱՏՄ-ի կենսունակությունը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսակոնֆերանսի ռեժիմով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ներկայացրեց կորոնավիրուսի պայմաններում Հայաստանում տիրող իրավիճակը: Փաշինյանն ասաց, որ երկրում իրավիճակը վերահսկողության տակ է և մարտի 16-ից հայտարարված է արտակարգ դրություն, իսկ մարտի 24-ից՝ սահմանված է կարանտինին:
Նա ներկայացրեց երեկվա տվյալները՝ առողջացածների, վարակվածների ու մահացածների վերաբերյալ:
Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց ռուս գործըներներին աջակցության համար և հայտնեց, որ Հայաստանը պատրաստ է, որքան հնարավոր է՝ աջակցել ԵԱՏՄ գործընկերներին: Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է արագացնել միջոցառումների ընդունումը` ԵԱՏՄ շրջանակներում առևտրի մեջ ազգային արժույթներով վճարումների մասնաբաժնի էականորեն բարձրացման համար:
Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ն մի շարք ծրագրեր է ընդունել, որպեսզի աջակցի քաղաքացիներին:
«Այո, ցավոք, մենք ուղղակիորեն գտնվում ենք ռեցեսիայի եզրին։ Հավանաբար, դրանից այլևս հնարավոր չի լինի խուսափել: Բացի այդ, ոչ ոք չգիտի, թե որն է լինելու այս ճգնաժամի սցենարը, որքան երկար կտևի պանդեմիան, և ինչ է սպասվում համաշխարհային տնտեսությանը: Մենք համարում ենք, որ այս պայմաններում անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ շրջանակում ազատ առևտրի ռեժիմի անխափան գործառույթը, իսկ ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների սահմանափակումն անընդունելի է: ԵԱՏՄ-ում այսօր անդադար բեռնափոխադրումների հաղորդակցությունը Հայաստանմի համար կարևոր նշանակություն ունի»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս կոնտեքստում ռուս-վրացական սահմանը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն:
Փաշինյանի խոսքով՝ պետք է ամրապնդել դաշինքը, ապացուցել կազմակերպության կենսունակությունը և օգտվել հետճգնաժամային ժամանակահատվածում ծագած բոլոր տնտեսական հնարավորություններից:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու