Ասում են՝ աշխատանքի է գալիս. վեճ է հասունանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանը գալի՞ս է աշխատանքի, դուք ե՞ւս դռան հետեւից եք թղթերը տալիս իրեն՝ հարցրինք ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանին։ «Ես իրեն չեմ տեսել, սակայն ասում են` գալիս է, բայց աշխատասենյակից դուրս չի գալիս»:
Իսկ կորոնավիրուսի դեմ քաղաքապետարանի աշխատանքները բավարա՞ր են։ «Քաղաքապետարանն ընդունել է խիստ կրավորական մոտեցում, շատ ցցուն էր պարետատան նախորդ նիստի ժամանակ Մարությանի բացակայությունն սկզբում․ նրա աթոռը դատարկ էր, սակայն, ըստ ամենայնի, զանգել-կանչել էին, կեսից նստած էր։ Բոլոր դեպքերում, այս կարեւորագույն ժամանակահատվածում նա նվազագույն ակտիվություն է ցուցաբերում, երբ պետք է ճիշտ հակառակը լիներ»:
Ի՞նչ պիտի անի, որ չի անում, պետք է փողոցները մաքրեր՝ անձրեւն իր փոխարեն մաքրում է։ «Օրինակ` կարող էր այս ընթացքում սկսել բազմաթիվ շենքերի կառուցապատման աշխատանքները»: Բա կորոնավիրո՞ւսը։ «Բացօթյա տարածքում շինաշխատանքները նվազագույն ռիսկեր են պարունակում, մինչդեռ դրանով կմեղմեին սոցիալական դրությունը, էլ չասեմ, որ վեճ է հասունանում համայնքապատկան կրթական հաստատություններում․ նրանք, որոնք հաստիքագրված չեն, ասենք` երաժշտական դպրոցներում, բայց վճարվում էին քաղաքապետարանի կողմից` աշակերտների վարձավճարներից, զրկվել են եկամտի աղբյուրից։
Քաղաքապետարանը պատճառաբանում է, որ հնարավորություն չունի նրանց ֆինանսավորելու, սակայն այս հարցում եւս քաղաքապետը պետք է լուծումներ գտներ, սոցիալական աջակցություն ցուցաբերեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու