ՍԴ-ի թեման չի փակվել. «պատերազմը» շարունակվում է. նոր նախագիծ են բերել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ առաջին նախագահն իշխանության ընդդիմախոսներին սաստում է՝ հորդորելով չքննադատել, երկիրը պատերազմական վիճակում է, իշխանությունը շարունակում է իր պատերազմը Սահմանադրական դատարանի նկատմամբ:
«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկում է փոխել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածը: Գործող օրենքով՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է թեկնածուի առաջադրումից հետո՝ ԱԺ հերթական նիստում:
Պատգամավորն առաջարկում է օրենքի «հերթական» բառը փոխարինել «առաջիկա» բառով եւ այդպիսով ՍԴ դատավորի ընտրության հարցը քննարկել նաեւ արտահերթ նիստում: Այսպիսով՝ իշխանությունը ՍԴ-ին, ի դեմս նախագահի, սպառնում է, որ իրենց հարցը դեռ օրակարգում է, եւ ամեն ինչ անում են սեղմ ժամկետներում հարցը լուծելու համար, արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեն, ըստ ամենայնի, տեղի կունենա հունիսի վերջ-հուլիսի սկզբներին, ու չի բացառվում, որ ԱԺ-ն ամառային արձակուրդի մեկնի:
Նախագիծն ընդգրկված է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում, ապա եւ կներկայացվի եկող շաբաթ մեկնարկելիք հերթական քառօրյայում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու