Ովքեր են Արցախի ցույցի «հովանավորները»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ։ Առավել շատ ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայիլյանը, անցել են երկրորդ փուլ. նշենք, որ Հարությունյանը խորհրդարանում «Արցախի ժողովրդավարական կուսակցության» եւ «Հայ հեղափոխական դաշնակցության» հետ միասին ունի մեծամասնություն։
Արցախում ներկայումս բավականին բուռն հետընտրական զարգացումներ են տեղի ունենում, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 1 տոկոսից մի քիչ ավելի հավաքած «Արցախի հեղափոխական կուսակցությունը» Ստեփանակերտի փողոցներում օրերս փորձեց բողոքի ակցիա անցկացնել՝ արհեստականորեն իրավիճակը լարելով (նշենք, որ ակցիան այդքան էլ մարդաշատ չէր)։
«Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այդ բողոքի ակցիան իրականացվում էր հայաստանյան իշխանության սորոսական թեւի հրահրմամբ, ինչն այդքան էլ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ:
Թերթի տեղեկություններով, ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն կերպ սանձել իրադարձությունների զարգացումները, որպեսզի իրավիճակն էսկալացիայի չհասնի։ Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ Փաշինյանն ընդունում է Արցախում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, եւ դրա մասին նա քանիցս հայտարարել է, իսկ Արայիկ Հարությունյանի գրանցած արդյունքները նրան լիարժեք բավարարում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր