150 մլն դրամ. կորոնավիրուսով պայմանավորված՝ քաղաքացիներին որ հյուրանոցներում է մեկուսացրել կառավարությունն ու որքան գումար է վճարել դրանցից յուրաքանչյուրին
Հայտնի է, որ նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մարտ ամսվա սկզբից ՀՀ կառավարությունը վարակված անձանց հետ շփված կամ վտանգավոր գոտիներից վերադարձող քաղաքացիներին մեկուսացնելու համար վարձում է մասնավոր տարածքներ:
Մեկուսացածների առաջին խումը Ծաղկաձորի «Գոլդեն Փելեսում» էր, սակայն հյուրանոցային ծառայությունների համար պետությունը չի վճարել, որովհետև հյուրանոցային համալիրը դեռ սեփականատեր չունի:
Ինչ վերաբերում է մյուս հյուրանոցներին ու դրանց մատուցած ծառայությունների դիմաց վճարումներին, ապա Tert.am-ը Գնումների պայմանագրերի հաշվետվողականության կայքից տեղեկացավ, թե ինչ հյուրանոցային ծառայությունների համար ինչ ծախս է արվել:
Մասնավորապես, կառավարությունը նշված ժամանակահատվածի համար միայն հյուրանոցային ծառայությունների համար ծախսել է 150 մլն 68 000 դրամ։
Կառավարությունն ամենաթանկը վճարել է «Իմպերիալ հոթել»-ին՝ 15 օրվա համար՝ առանց սննդի, 19 մլն 635 հզր դրամ: Թե քանի համար է հատկացրել հյուրանոցը այս գումարի դիմաց, հրապարկված փաստաթղթում նշված չէ:
«Ինվետս հոթել»-ում կառավարությանը քաղաքացիների մեկուսացման համար 15 գիշերվա դիմաց՝ ներառյալ սնունդը, վճարել է գրեթե 21 մլն դրամ՝ 20 մլն 902 հզր դրամ։
Կառավարությունը վերցրել է 55 համար՝ 1500 քաղաքացի տեղավորելու համար:
Մեկ հյուրանոց Կառավարությունը վերցրել է Գյումրիում՝ «Գյումրի» հյուրանոցը՝ 10 օրով՝ ապրիլի 5-ից 15-ը: Դրա դիմաց վճարել է 15 մլն 900 դրամ:
«Նորք Ռեզինդես» հյուրանոցում համարներ են վարձակալված մինչև ապրիլի 30-ը՝ առանց սննդի: Սենյակների քանակը չի նշվում, վճարը կազմում է 36.5 մլն դրամ:
Ծաղկաձորի «Գարուն Հյուրանոց»-ում ևս կտեղավորվեն մեկուսածաներ՝ ապրիլի 1-ից 15-ը՝ ծառայության մեջ սնունդը ներառված չէ, իսկ պետությունը կվճարի 10,5 մլն դրամ:
«Նաիրի» հյուրանոցի ծառայությունների դիմաց վճարվել է 13 մլն 920 հզր դրամ:
Կոտայքի մարզում գործող «Ռիչմայնդ» հյուրանոցում կառավարությունը նախատեսել է տեղավորել 85 մարդ՝ ապրիլի 1-ից 15-ը՝ վճարելով 12 մլն 337 հզր դրամ: Այնտեղ նախատեսվել է մեկուսացնել 85 անձի:
«Սոչի Պալասը» ևս կտեղավորի քաղաքացիների՝ ապրիլի 3-ից 15-ը: Կառավարությունը վճարել է 6 մլն 669 դրամ, թե քանի սենյակ է վարձակալած, հրապարկված չէ:
«Արարատ հոթել»-ում վարձակալվել է 50 սենյակ՝ 2 օրվա համար, տեղավորվել է 120 անձ, վճարվել՝ 3.5 մլն դրամ:
Նորքում գտնվող «Ռեժինե» հյուրանոցին կառավարությունը վճարել է 4 մլն 50 հզր դրամ: Այդ գումարի դիմաց տրամադրվել է 45 համար՝ 4 գիշեր անցկացնելու համար՝ ներառյալ սնունդը, ինչպես նաև 30 համար՝ երեք գիշերվա համար, առանց սննդի։
«Ռումի ՍՊԸ»-ին մարտի 27-ից 31-ի համար Կառավարությունը վճարել է 6 մլն 77 հզր դրամ:
«ՎՖՋ ՍՊԸ»-ին պատկանող հյուրանոցից ևս Կառավարությունն օգտվել է, վճարել է 3 մլն 78 հզր դրամ:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու