Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք Եվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթը Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWW Միացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ում Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի Գաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակ Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը Սարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանությունՔննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցերՇրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենքԵվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթըԹանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահներըԵրևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆՌուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWWՄիացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ումԴատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել ԿարապետյանիԳաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակԵրևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթըՍարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմերՈւսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքներըՖլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ Դոնալդ ԹրամփիԵթե ցանկանում եք իրական փոփոխություններ ստեղծել, մի՛ դուրս եկեք միջազգային խաղի կանոններից. Դանիայի վարչապետ Մետտե ՖրեդերիկսենԳողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներԺամանակակից շենքային պայմաններ, սպասարկման առավել բարելավված միջավայրՌուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակումՍահմանադրական դատարանի պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ ԹագավորությունՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ըԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. ՌուբիոԸնտրակաշառք տալու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել. հրապարակվել է հերթական ձայնագրությունըՔննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունըՌուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է Ուկրաինայի պատերազմ ուղարկված դատապարտյալների պատճառովԿասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՈստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից«Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել էԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգԿասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացած ասիական հանցավոր խմբի գործունեություն Միջոցառում՝ Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՄարդու իրավունքների նոր պաշտպան ՌուսաստանումԿապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներինԱդրբեջանի տարածքով Հայաստան ցորեն կուղարկվի Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ ԹրամփՌուսաստանը հարվածել է Կիևին. կան բազմաթիվ զոհեր և ավերածություններՀայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոնՍպասվում են կարճատեւ տեղումներԹրամփն ու Ծինպինը Թայվանի թեման չեն քննարկել. ԱՄՆ դիրքորոշումն անփոփոխ է. ՌուբիոՌուսական ФСБ-ի նախկին գնդապետը երկրից փախել է կովի կաշվի մեջ թաքնվելով. The TelegraphՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համարՀորմուզի նեղուցը բաց է Իրանի ռազմածովային ուժերի հետ գործակցող բոլոր առևտրային նավերի անցման համար. ԱրաղչիՎաղարշապատի ոստիկանները բացահայտել են խուլիգանության դեպքըՀայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչըԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, կենտրոնի 15 սան ԲԿ է տեղափոխվել․ ՀՎԿԱԿԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
Հայաստան

Այսօրվա ճգնաժամն իր տեսակով նման է սողացող բնույթի երրորդ համաշխարհային պատերազմի, որտեղ չկա ոչ պատերազմի տեսանելի ճակատ, ոչ էլ տեսանելի թիկունք

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը ներկայացնում է քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանի՝ կորոնավիրուսի, աշխարհի վերջի և Հայաստանի ապագայի մասին մտորումների առաջին մասը, որը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր ոչ միայն Հայաստանն, այլև ողջ աշխարհը կանգնած է առողջապահական անսովոր մի արհավիրքի և դրանից բխող տնտեսական ու սոցիալական լուրջ ցնցումների առջև: Ցնցումներ, որ չի կարելի անվանել շարքային ռեցեսիա, որը համեմատելի կլիներ 2008-2009 թվականների ճգնաժամին: Ավելին, այս ճգնաժամը համեմատելի չէ նույնիսկ 1929-33 թվականների ճգնամին: Քանզի այն ժամանակ տնտեսական ճգնաժամն օբյեկտիվ ցիկլիկ բնույթ ուներ, և հասկանալի էր, թե երբ էր ավարտվելու: Այսօր տնտեսական և սոցիալական խնդիրների հետ զուգահեռ ի հայտ են եկել մարդկությանը ոչ հայտնի առողջապահական անվտանգության խնդիրներ:

Հնարավո՞ր էր արդյոք պատկերացնել, որ 21-րդ դարում մարդն իր տնից դուրս գալու համար, որպեսզի հաց գնի խանութից, պետք է տեղեկանք ունենա իր մոտ: Այդպիսի երևույթ չի եղել ոչ 2008-ին, ոչ էլ նույնիսկ 1929 թվականին:


Այսօրվա ճգնաժամն իր տեսակով ավելի շատ նման է սողացող բնույթի երրորդ համաշխարհային պատերազմի, որտեղ սակայն չկա ոչ պատերազմի տեսանելի ճակատ, ոչ էլ տեսանելի թիկունք: Այս պատերազմը ներխուժել է մեր բնակարաններ, պարտադրել, որ մենք փոխենք մեր ողջ պատկերացումները և ավանդական վարվելակերպը, մեր սոցիալական շփումների ձևերն ու հիգիենայի կանոնները:

Ավելին, մենք դեռ չգիտենք, թե իրականում ինչքան է տևելու այս ինքնամեկուսացման գործընթացը: Չգիտենք, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այս վարակը և ինչ տոկոս է կազմում դրա հետևանքով մահացածության աստիճանը:

Բոլոր հաշվարկներն այս խնդրի հետ կապված այսօր կրում են խիստ պայմանական բնույթ:

Եվ քանի որ այդպես է, ապա հնարավոր չէ գնահատել նաև այս առողջապահական արհավիրքի տնտեսական և սոցիալական իրական հետևանքները:

Բերենք ընդամենը մեկ փաստ: Այսօր, աշխարհի տնտեսության մոտ 75 տոկոսը կանգ է առել: Աշխատուժի ավելի քան 80 տոկոսը դադարեցրել է իր գործունեությունը: Դժվար չէ կռահել, թե ինչ կլինի, եթե այս իրավիճակը շարունակվի ևս մեկ-երկու ամիս:

Ըստ նախնական գնահատականների, միայն սոված մարդկանց թիվը աշխարհում 80 մլն-ից կարող է աճել ուղիղ երկու անգամ, եթե այս իրավիճակը տևի ևս մեկ ամիս: Իսկ դրանից բխող նոր հիվանդությունների ի հայտ գալու ցուցանիշները ոչ ոք չի կարող նույնիսկ մոտավոր գնահատել:

Բոլոր այն խոսակցությունները, թե իբր համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կհայտնվի սովորական ռեցեսիայի մեջ, խիստ հարաբերական և ոչ իրական են: Քանզի ոչ ոք չգիտի, թե երբ է ավարտվելու այս վարակի տարածումը և ինչ սցենարներ են գործելու տնտեսական հարաբերություններում:

Սակայն, քանի որ առանց որևէ պլանավորման հնարավոր չէ նույնիսկ մոտավոր սցենարներով հանդես գալ, ուստի մենք էլ փորձենք մոդելավորել ներկան ու ապագան:

 Ի՞նչ է իրենից ներկայացնում այս վիրուսը և ինչով է այն ավելի վտանգավոր մյուս վիրուսներից

Առողջապահական շատ փորձագետներ, մասնագետներ, գիտնականներ նշում են, որ իր ախտանիշներով այս վիրուսը շատ չի տարբերվում մնացածներից, որոնք մարդկանց վարակում են տարբեր տեսակի գրիպներով:

Ավելին, ամեն տարի բոլոր տեսակի գրիպներով աշխարհում հիվանդանում է մոտ 5 մլն մարդ: Այսինքն գրիպով տարեկան հիվանդանում է մարդկության մոտ 0,065 տոկոսը: Դրանից մահանում է տարեկան մոտ 500 000 մարդ: Այսինքն, միջինը այդ վարակներից մահանում է մարդկանց մոտ 10 տոկոսը: Իհարկե, սովորական գրիպից մահացածության թիվը չի գերազանցում մոտ 0,01 տոկոսը: Իսկ դա նշանակում է, որ մինչև այսօր մարդիկ հիմնականում հիվանդանում են սուր վարակիչ հիվանդություններով:

Դրանցից են՝ ատիպիկ երկկողմանի թոքաբորբը, «թռչնի գիրպը», «խոզի գրիպը», այսպես կոչված «հոնկոնգյան» գրիպը և այլն:

Սակայն այդ հիվանդություններից ոչ ոք համաշխարհային պանդեմիայի չի վերածվել: Թեև, վարակի և վտանգավորության չափերով, այդ հիվանդությունները մի քանի անգամ ավելի վտանգավոր են եղել, քան այսօրվա կորոնավիրուսը:

Օրինակ, մեզ շատ հայտնի «թռչնի գրիպով» 2003-ից մինչև 2009 թվականները աշխարհում հիվանդացել է ընդամենը 442 մարդ, մահացել է կեսից ավելին՝ 262-ը:

Ատիպիկ թոքաբորբով աշխարհում հիվանդացել է 8096 մարդ, որից մահացել է 774-ը: Ամենաշատը, աշխարհում հիվանդացել են վերջին տարիներին, այսպես կոչված, «խոզի գրիպ»-ից`A/H1N1/: Ըստ ԱՀԿ տվյալների, 2009-ին՝ մեկ տարվա ընթացքում, աշխարհում վարակվել է մոտ 440 000 մարդ, մահացել է 5850-ը: Այսինքն մահացածության տոկոսը կազմել է մոտ 0,013:

Այսպիսով եթե ամփոփենք, ապա տեսանելի կլինի, որ ամենավտանգավորը «թռչնի գիրպն» էր, որի մահացածությունը գերազանցում էր 50 տոկոսը: Սակայն այս վարակը խիստ սահմանափակ բնույթ ուներ և չէր վտանգում մարդկությանը: Ատիպիկ թոքաբորբի մահացածությունը կազմել էր մոտ 1 տոկոսի չափ, սակայն դա էլ սուր վարակիչ բնույթ չուներ: «Խոզի գրիպն» ամենաշատն էր տարածվել, սակայն նրա մահացածության տոկոսը սովորական գրիպից պրակտիկորեն չէր տարբերվում:

Այս վարակները կորոնավիրուսի հետ համեմատելով՝ կարող ենք նշել հետևյալը․

Առաջին

Այս կորոնավիրուսի մահացածության ցուցանիշը զգալիորեն մեծ է, քան «խոզի գրիպի» և նույնիսկ ատիպիկ գրիպի ցուցանիշներից: Եվ միաժամանակ իր վարակի տարածման արագության ցուցանիշով գերազանցում է վերը նշվածներից մի քանի անգամ:

Երկրորդ

Կորոնավիրուսի դեմ վակցինա դեռ գոյություն չունի, իսկ դա նշանակում է, որ այն կարող է տարածվել նույնիսկ վիրուսների համար ոչ սեզոնային ժամանակահատվածում նույնպես:

Հենց այս երկու գործոնները իրար հետ լրջագույն վտանգի տակ են դնում մարդկությանը: Քանզի, եթե այս վիրուսի տարածման արագության աստիճանը մի քանի անգամ գերազանցում է ավանդական գրիպներից և նրա դեմ վակցինա գոյություն չունի, ապա այս վիրուսով հիվանդների կտրուկ աճի պատճառով համաշխարհային առողջապահական համակարգը կարող է կազմալուծվել: Դրա արդյունքում այս վարակի մահացածության ցուցանիշը կարող է շատ ավելի մեծ լինել, քան 1 տոկոսն է: Ավելին, եթե այս վարակի տարածումն ընթանա երկրաչափական պրոգրեսիայով, ապա նրա մահացածության ցուցանիշը նույնպես կարող է մեծանալ նույն երկրաչափական պրոգրեսիայի եղանակով: Իհարկե, տարբեր երկրներում այդ ցուցանիշները կարող են տարբերվել, կախված նրանից, թե որ երկրում երբ կկազմալուծվի իրենց առողջապահական համակարգը:

Տեսական իմաստով, եթե մարդկությունը ոչ մի միջոցի չդիմեր, ապա այս վիրուսի տարածումը կարող էր տևել մինչև 1,5 տարի և որի արդյունքում կվարակվեր մարդկության մոտ կեսը, այսինքն՝ մոտ 3,5-4 մլրդ մարդ: Այդ ժամանակ մարդկությունը ձեռք կբերեր, այսպես կոչված, «հոտային իմունիտետ» և վիրուսի խնդիրը կլուծվեր բնական ճանապարհով: Այդ 3,5-4 մլրդի մոտ 10 տոկոսը կհայտնվեր ծանր վիճակում, երբ կպահանջվեին թոքերի աշխատանքների համար արհեստական շնչառական սարքավորումներ: Վերջիններիս ակնհայտ պակասի պատճառով կարող էր մահանալ ծանր վիճակում հայտնվածների կեսը, այսինքն՝ մոտ 200 մլն մարդ:

Հիշեցնենք, որ 100 տարի առաջ, երբ սկսվեց համաշխարհային պանդեմիա, «իսպանկա» կոչվող վարակով հիվանդացավ մոտ 500 մլն մարդ: Նրանց մոտ 10 տոկոսը մահացավ անհրաժեշտ սարքավորումների պակասի պատճառով:

Եթե այս թվերը ինտերպոլյացիա կատարենք Հայաստանի վրա, ապա այդ պարագայում, 1,5 տարվա ընթացքում կարող էր վարակվել մեր բնակչության կեսը, այսինքն՝ մոտ 1,5 մլն մարդ: Որից 150 000 հազարը կհայտնվեր ծանր վիճակում, իսկ մահացածության աստիճանն էլ կլիներ 75 000 ավելի շատ, քանզի մեր առողջապահական համակարգը, մեղմ ասած, տարբերվում է Գերմանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի և նույնիսկ Ռուսաստանի համակարգերից:

Այս թվերի կանխագուշակումը հաշվի առնելով է, որ ԱՀԿ-ը հնչեցրել է ահազանգը, որտեղ բոլոր երկրները սկսել են պայքարել այս աներևակայելի աստիճան վտանգավոր արհավիրքի դեմ»: