Իշխանությունները «փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում
«Փաստ» թերթը գրում է. «Չնայած առկա վիճակին, իշխանավորների մտքից դուրս չի գալիս իրենց «բյուրեղյա երազանքը», եւ նրանք, մեր տեղեկություններով, շատ ծանր ապրումներ ունեն այն մտքից, որ ապրիլի 5-ն անցավ, իսկ ՍԴ դատավորները շարունակում են պաշտոնավարել: Ավելին, նույնիսկ մշուշոտ հայտնի չէ, թե երբ կավարտվի այս ամենը, որ կարողանան 60 օրում հանրաքվե կազմակերպել:
Ու թեպետ հանրաքվեն ամեն գնով անցկացնելու սցենարը առժամանակ փակուղում է, «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, ՍԴ 7 դատավորներին պաշտոնանկ անելու խնդիրը շարունակում է մնալ իշխանությունների քաղաքական օրակարգում։ Նույնիսկ ավելի առաջնային տեղում, քան ներկայիս ու սպասվելիք ճգնաժամերի հաղթահարումն է:
Մասնավորաբար, նախատեսվում է այդ ուղղությամբ իրավիճակից բխող որոշումներ ընդունել՝ օգտագործելով Սահմանադրության չարգելող գործիքակազմերը։ Թերթի տեղեկություններով, ներկայումս քննարկվում է հարցի կարգավորման ամենանախնական տարբերակը, այն է՝ հարցը խորհրդարանում քվեարկության միջոցով լուծելը, որովհետեւ պարզ չէ, թե այս վիճակը ինչքան կշարունակվի։
Ի դեպ, արդեն իսկ աստիճանաբար փորձ է արվում հրապարակ նետել այն թեզը, թե «իշխող ուժին ժողովուրդը տվել է մանդատ», եւ իշխանական խմբակցությունը իբր պարտավոր է հարցը շատ արագ կերպով լուծել խորհրդարանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու