Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր Մարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Գյումրի Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ Կոս Դա ցնցող և շատ օգտակար փորձ էր ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետ Ուսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից Վերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցին Ատլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչ Նոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցով

Փաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցերՄարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերինԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է ԳյումրիՀայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ ԿոսԴա ցնցող և շատ օգտակար փորձ էրԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետՈւսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարություններըԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան ԱրաբիայիցՎերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցինԱտլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՆոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցովԻսրայելի կողմից Հարավային Պարսի թիրախավորումը չի համաձայնեցվել Վաշինգտոնի հետ. ԹրամփԼիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչՄարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖՀայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել էՍահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերինԷնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ ՉելսիիցՌոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններիցԷապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններԻսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետԿիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններինՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի ՀայաստանՎաշինգտոնի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծել. ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցՀայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Միլանում կայանալիք դեղագործական ցուցահանդեսինՍաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկելՄերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումներըԲջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանըՓաշինյանը ցավակցել է Կոբախիձեին Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբՍա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էրՓաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինիՄայր Աթոռը՝ Իլիա Բ-ի հուղարկավորությանն իր մասնակցության մասինԳերմանացի մարզիկը Հայաստանում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդԲացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքԵրկու օլիգարխն էլ ընդամենը բավականին թույլ կառավարիչներ ենՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակովՄերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում էԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. ՓաշինյանԵՄ-ն հրաժարվել է Ուկրաինային տրամադրված վարկի համար Հունգարիային դատի տալու գաղափարիցԱռողջապահությանը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիաԱրցախից տեղահանված ավելի քան 34,5 հազար անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներինՍևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասում քանդվել է 83 շենք-շինություն. ՎարդապետյանՀայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնիՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողություն` ՄասկատումՕրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Արցախ

Մարտակերտ. անվարժ ձեռագրով զինվորները

Լուսինե Հովհաննիսյան

Հունիս: Մարտակերտ: Զորամաս: Դիրքեր: Հերթափոխի օր էր: Կրակում էին: Սովորաբար, հերթափոխի օրերին կրակում են, որովհետև տեխնիկայի, զինուժի տեղաշարժ կա:

Բանակում հարցազրույցի ժանրն, ըստ իս, երկկողմանի արհեստական է: Բարձրաստիճան զինվորականը չի անկեղծանալու լրագրողի առաջ, իսկ լրագրողն այս մասին գիտի, ու ձայնագրիչով զրույցն ընդամենը արարողակարգ է լինելու, բայց՝ ոչ զրույց կամ պատմություն իրականության մասին: Ձայնագրիչ չկար: Հարցազրույց՝ նույնպես: Հրամանատարի տեղակալ, հրետանու պետ Նորայր Ասլանյանը, մեղմ ասած, մեծ համակրանք չուներ լրագրողների հանդեպ և գտնում էր, որ մեր լրագրողներն իրենց մարտը տանուլ են տվել հակառակորդի լրագրողներին: Ես համաձայն չեղա նրա հետ, բացատրեցի՝ ինչու, և չընդունեցի, որ հակառակորդ կողմի լրագրողական ավանդույթը որևէ առնչություն ունի լրագրության հետ: Դժվար է հակաճառել զինվորականին, մանավանդ՝ բարձրաստիճան, բայց Նորայր Ասլանյանի մեջ ոչ հաճախ հանդիպող, ընդգծված բարեկրթություն կար, ու ես իրեն համարձակվեցի ասել, որ բանակային լրագրության պատկերը պայմանավորված է նրանով, թե ինչ չափանիշերով են զինվորականներն առաջնորդվում՝ում, ինչպես, ինչքան հնարավորություն տալ բանակի հարցերի մասին գրելու: Լրագրողը չի հավակնում ռազմական թեմաներին իրազեկ լինելու, լրագրողը հավակնում է կամ պետք է հավակնի խնդիրների մասին խոսելու հնարավորությանը, և այս դեպքում միայն կկոտրվի անմիջապես բացասականն արձանագրելու լրագրողական բնազդն ու կսկսի աշխատել մտածելու ընդունակությունը: Բայց…

Այստեղ մենք համակարծիք էինք, որ ինչպես բանակում, այնպես էլ մեր ոլորտում կրթվելու մեծ կարիք կա, որից հետո նոր կարելի է երազել պրոֆեսիոնալիզմի մասին: Մեր անհամաձայնությունն ու լրագրության մասին ունեցած հակադիր պատկերացոմները, նաև լրագրողների հանդեպ թերահավատ վերաբերմունքը չխանգարեցին ինձ մեծ համակրանք ու հարգանք ունենալ Նորայր Ասլանյանի հանդեպ:

Հրամանատարի տեղակալ, հրետանու պետ Նորայր Ասլանյանը հրաժարվեց խոսել ապրիլյան օրերի իր հերոսության մասին, չընդունեց «հերոսություն» բառն ու հակիրճ փոխարինեց «պարտականություն» բառով: Չուզեց խոսել «Մարտական խաչի» մասին, որով պարգևատրվել է ապրիլյան դեպքերից հետո:

Չուզեց խոսել:

Փոխարենն իր մեքենայով մեզ ուղեկցեց դիրքեր:

Նորայր Ասլանյանը ցույց տվեց իրականը: Միակ բանը, որից սիրով խոսեց՝ ապրիլին դիրքը հետ վերցրած Էդիկ Մալոյանն էր: Նրա մասին Նորայր Ասլանյանը խոսեց ուրախությամբ, իրոք, ուրախությամբ: Կանչեց Մալոյանին ու ասաց, որ հերոսը նա է, ինքն է վտանգել կյանքը, ինքն է հետ վերցրել գրաված դիրքը. «Մալոյանը, գիտե՞ք, որ գումարտակի հրամանատարն է. Ուրֆանյան, Աբաջյան, Սլոյան, Անդրանիկ Զոհրաբյան… Ինքը հետ վերցրեց տղաների պահած դիրքը…»:

 

Ապրիլին նրանց անունները, թեև նկարով, կենսագրությամբ, մանրամասներով հասան մեզ, բայց իրենք մնացին անիրական մի բան: Տասնինը տարեկան տղան ինքն իրեն պայթեցնում է հակառակորդի` արդեն դիրք հասած զինվորների հետ, որովհետև այլ ելք չի տեսնում, մյուսը հրամանատարին մենակ չի թողնում, հրամանատարին, ով զոհվում է իր զինվորների հետ: Իսկ հիմա դիրքերում, որ ցույց են տալիս այդ տեղերը, ոնց որ նոր-նոր իրական են դառնում իրենք:

Դիրքը պահելու համար…դիրքը հետ վերցնողը….դիրքերը հանձնողի…

Նայում ես՝գորշ հողի կտոր է. անշուք, անտեսք, խիստ, փոշոտ, անբույս, անտերև, զինվորական տարածք՝ առանց որևէ հմայքի …մտածում ես` ինչ է կատարվում տղաների մեջ, որ էս փոշեթաթախ տարածությունը դառնում է գերնպատակ, ու տասնինը տարեկան տղան մինչև վերջ, մինչև իրական, զարհուրելի վերջ` պահում է այն:

Դիրքը հետ վերցրած Էդիկ Մալոյանը հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոնի տեսք ունի՝ ուժեղ, մի տեսակ անհաղթելի: Մտածում ես՝ ձեռնամարտ լիներ՝ բոլորին կհաղթեր: Բայց արդեն ձեռնամարտի կռիվ չէ, արդեն զինվորի կռիվ էլ չէ: Բարձրագույն տեխնոլոգիաներով պատերազմ է: Դիրքերում առաջվա պատկերը չէ՝ գիշերային տեսանելիության ու ջերմատեսիլ սարքեր են: Մնում է ուղղակի կաշվից դուրս գալ, որ պատերազմ չլինի:

Էդիկ Մալոյանը հրետանու պետի նման սակավախոս է: Հարցնում եմ իրենց կյանքից՝ բան չի ասում, սկսում եմ մանր կենցաղային հարցեր տալ՝ պատմում է, չի բողոքում, բայց հասկանում եմ, որ շատ բարդ է: Հարցնում եմ ուրախություններից՝ համարյա չկան, նշում է միակ ուրախությունը, ասում է՝ եթե ողջ ենք մնում, իրար գրկում ենք ու ուրախ ենք լինում: Հարցնում եմ ընտանքիների սոցիալական ապահովությունից՝ լռություն է, ասում է, դուք ինքներդ կարող եք գտնել ձեր հարցերի պատասխանները, ինքներդ գտեք, ես բան չեմ ասելու: Չգիտեմ` իմ պրոֆեսիոնալիզմն էր թերի, թե Մալոյանն էր շատ պինդ ու հաստատակամ, որ ոչ մի բան չասաց, բայց արդյունքում ստացվեց, որ «Մենք կյանքից հոգնել էինք, սակայն հավաքվելիս խոսում էինք կյանքի հրաշքների մասին»:

Ինչպես ինձ խորհուրդ տվեց Մալոյանը, ինքս գտա, համեմատեցի, տեսա: Շարքային դատախազը, որի կյանքը երբևէ վտանգի չի ենթարկվում՝ չհաշված հիպերտոնիան կամ սրտի անբավարարությունը, ինչպես դա պատահում է միջին վիճակագրական մարդու կյանքում՝ ստանում է 600 հազար դրամ աշխատավարձ: Դատախազը, որի կացութաձևը ընդունված է համարել ամենաբարեկեցիկներից: ԱԺ պատգամավորները, որոնց հիմնական մասի ծանրաբեռնվածությունը երանելի ծանրաբեռնվածություն է, որոնց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում, եթե միմյանց չեն ոչնչացնում փողային հաշվեհարդարների ժամանակ, ստանում են 661 հազար 400 դրամ: Հանձնաժողովների նախագահները` 793 հազար 680 դրամ:

Մարդիկ, որոնք ապրում են կյանքի ու մահվան սահմանագծում, ստանում են նշված թվերի կեսից էլ քիչը: Որտե՞ղ է մեռել տրամաբանությունը: Ինչու՞ է ողջ սպայի աշխատավարձն ավելի քիչ, քան, զոհվելու դեպքում, նրա ընտանիքին հասանելիք գումարը: Սպան պիտի շահագրգռված լինի ապրե՞լ, թե՝ մեռնել, որ ապահով ապրի ընտանիքը, որին կենդանության օրոք շատ քիչ է կարողանում տեսնել:

Իսկ Երևանում համոզված են, որ Ղարաբաղում լավ են ապրում, ու դա Հայաստանի հաշվին է, Ղարաբաղում համոզված են, որ Հայաստանում ավելի հեշտ կլինի ապրել այդ նույն աշխատավարձով, որովհետև գները Ղարաբաղում ավելի բարձր են: Իսկ իրականում լավ են ապրում բոլորովին այլ մարդիկ: Մարդիկ, որոնց առաջ այս հարցը չեն դնում նույնիսկ հող հետ բերող ու ամեն օր մեռնելու գնացող բարձրաստիճան զինվորականները:

Իսկ դիրք հետ բերած Մալոյանը ի՞նչ տրամաբանությամբ պետք է Հայաստան զանգի ռոումինգով, կա՞ պատասխան:

Ի վերջո, «Սա Հայաստան է և վե՞րջ»: Եթե՝ այո, ապա ինչու պիտի թշնամու կողմից գրավված դիրքը հետ բերող Էդիկ Մալոյանը, որին պարգևատրեցին «Մարտական առաջին աստիճանի խաչ»-ով, Ղարաբաղից Հայաստան խոսի ռոումինգով:

Մարտական գործողությունների մասին հաղորդագրությունների տեքստերը կրկնվելուց կորցնում են բառի սրությունը: Սովորական են դառնում նույնիսկ «լարված իրավիճակ» ու «դիմել են պատասխան գործողությունների» արտահայտությունները: Երևանի վերացարկված ու հաճախ բեմադրված խաղաղության մեջ միշտ մտածել եմ` այսպիսի հաղորդագրություններին նախորդած գիշերներից հետո, Ղարաբաղում ապրող ու պատերազմը շնչափողերին զգացող ընկերներս, որոնց գիտեմ իրական կյանքում կամ ֆեյսբուքով, ոնց են ամեն այդպիսի հաղորդագրությունից հետո ֆեյսբուքում գրում ու նկար դնում սովորական կյանքի դրվագների մասին՝ սրճարան, ռոք համերգ, փաբ, պատմվածք, ո՞նց են կարողանում կյանքով պաշտպանվել պատերազմից: Կարողանում են:

Դիրքերում այդ օրը կրակում էին, հրամանատարը չուզեց, որ մենք բարձրանանք, համոզեցինք, հագցրեցին ապահովության բոլոր հնարավոր միջոցները: Երբ նա մեզ տեղավորեց տարբեր մեքենաների մեջ, որ..․հանկարծ, եթե…ապա…,գոնե մեքենաներից մեկը …, զգացի ինչ նուրբ է սահմանը կյանքի ու պատերազմի, ու ինչպես են ստեղծվում հաղորդագրությունները…

Ինքը մի փոքր հատվածում սկսեց շատ արագ քշել, բացատրեց, որ սա ամենատեսանելի տարածքն է, այստեղ շատ են կրակում: Բացատրեց հանգիստ: Լսեցինք հանգիստ: Համենայնդեպս, ցույց տվեցինք, որ լսեցինք հանգիստ: Այս մասում կարելի է ժպտալ: Հրամանատարը հրահանգեց ցրել մեքենաները, մի տեղում չկանգնեցնել, կրակի թիրախ ենք դառնում: Հետո դիրքից դիրք … Իսկ հետո, ամեն ինչից հետո, մի քանի ժամ անց, մենք էլ բոլորի նման նստած էինք Ստեփանակերտի սրճարաններից մեկում, ու «կարծես թե ոչինչ չէր եղել, ու ամեն ինչ կարգին է…»: Հենց այսպես են կարողանում մարդիկ սովորական ապրել պատերազմի կողքին: Ապրվում է:

 

Մարտակերտի դիրքերի դիտարկման կետում տեղադրված էկրանին հակառակորդի տարածքն է: Էկրանին նրանց բարդիներն այնքան խաղաղ շորորում են, որ մի պահ թվում է` հեռուստացույց ես նայում, ու հիմա պիտի երգ հնչի, ասենք. «Իմ հեռու, հեռու Նաիրյան դալար բարդի»-ն: Բայց սա հեռուստացույց չէ, ու էկրանի բարդիները հակառակորդի տարածքում են: Մեր և նրանց արանքում կրակակետերն են, որոնք նախատեսված են մահվան համար՝ մեր և նրանց:

Այս սարքերը մեզ շատ են պակասել, հիմա դրանք կան: Հրամանատարներն ասում են լավ կանացի աշխատանք է, նրբանկատ աչք է պետք: Էկրանից հայացքդ հեռացնել չես կարողանում, պատերազմն էկրանին է, էպիկենտրոնն է` առանց հեռավոր ու անորոշ հաղորդագրության: Ինքն է, որ կա: Անողոք, ռեալ, սառը:

Բլինդաժում տղաների հետ զրույցը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ սկսվում է «եսիմ, ոչինչ, ամեն ինչ լավ ա, բան չկա ասելու, դե եսիմ» արտահայտություններով: Հետո հասնում ենք մի կետի, որ ես լռում եմ՝ իրենք, իրար հերթ չտալով, խոսում են, բան են բացատրում, իմ` իրոք ոչ շինծու, չիմացած հարցերի պատասխանն են ձևակերպում` իրար ուղղելով, օրինակներով, իրար ընդհատելով: Ու սա արդեն զրույց է: Ու այս պահից ես հասկանում եմ` իրենք ով են, ոնց են դիմանում, ինչ են մտածում:

Ապրիլյան դեպքերից հետո դիրքերում տղաները շատ լարված էին: Այս անգամ` մեկ տարի անց, համեմատաբար խաղաղ են ու վստահ: Ապրիլյան օրերի մի քանի մասնակից կա, ովքեր դեռ չեն զորացրվել: Նրանց տղաները ներկայացնում են հատուկ հարգանքով: Դիրքը հետ վերցնելու մարտական գործողությանը մասնակցած Սամսոնյան Վահանը համեստ կանգնած է բլինդաժի պատի տակ: «Ի՞նչ էիր զգում հետ վերցնելու օրը» հարցիս չափազանց անկեղծ պատասխանում է. «Ոչ մի բան»: Ապրիլյան օրերի մասնակիցները առանձնապես չեն ուզում խոսել այդ օրերի մասին: Երբ իրականությունը շատ է՝ պատմելիքը քիչ է, իսկ հնարածն առհասարակ չկա: Հարցնում եմ իրենց` ենթադրենք ձեզ հետ ծառայող տղաներից մեկը, որ կիրթ, ազնիվ, դաստիարակված, նորմալ մարդ է, բայց ինտեգրման խնդիր ունի, չի մերվում, չի հարմարվում, չի պատկերացնում իրեն այս տեղերում՝ ո՞նց եք վերաբերվում, մի տեսակ ծաղրո՞ւմ եք: Տղաները նախ զարմացան, որ ասում եմ ծաղրում եք, հետո համոզեցին, որ չեն անի այդպիսի բան, դրանից հետո հարցիս, թե բա ո՞նց կօգնեք, պատասխանեցին մեծացած մարդու պարզությամբ. «Մի հատ բուտերբրոդ ես անում, տանում ես, ասում ես` «ապեր, կեր, լավ ա լինելու», ու ինքը էդ բուտերբրոդից հետո չի կարող չինտեգրվի, հաստատ բան եմ ասում»:

Բա…

 

Սա` արաբիկայի հոտի մեջ արթնացող քաղաքից շատ հեռու, ապահով օրից բևեռայնորեն տարբեր կյանքով ապրող տղայի պատասխանն էր. փաստորեն, ինչքան վտանգին ավելի մոտ` այնքան ամեն ինչ ավելի պարզ…

Պատին հենած կիթառը նկատել եմ, բայց անհարմար եմ զգում խնդրել, որ նվագեն: Իրենք զգում են իմ անհարմար զգալը, ու կիթառահարը՝ Դավիթ Գևորգյանը` նկարած աչքերով ու թարթիչներով տղան, որ Իջևանից է ու տեսեք` ինչ խաղաղ դեմքով է, սիրով նվագում է, թեև զգուշացնում է, որ լարից ընկած է գործիքը: Ես խոստանում եմ նրան նոր կիթառ, տղաներից մեկը իմ բլոկնոտում նշում է` ուր և ում անունով պիտի ուղարկեմ: Հիմա կարդում եմ նրա ձեռագրով արած գրառումը, իմ վարժ սղագրության կողքին նրա ձեռագիրն այնքան անվարժ ու մանկական է, ու ինքն է ինձ պաշտպանողը` իր դպրոցականի ձեռագրով…

Մարտակերտի դիրքերում Դավիթը սիրուն իսպանական մեղեդի էր նվագում, արևի տակ, հակառակորդի դիտակետերին դեմ դիմաց, բլինդաժում:

Հրաժեշտից առաջ ոչինչ չեմ կարողանում ասել, այդքան խելոք մի բան չգիտեմ, որ ասեմ իրենց, ովքեր մնում են դիրքերում, իսկ ես իջնում եմ:

Հրաժեշտից հետո երկու կարևոր բան, արդեն երկրորդ տարին, արդեն որերորդ դիրքում, կրկնվում է ու մնում է գլխիս մեջ: Առաջինը` բոլոր դիրքերում տղաներն ասում են, որ դիրքերում ավելի լավ է, քան զորամասում: «Դիրքերում մենք ենք մեր տերը, մենք ընտանիքի պես մի բան ենք»: Եվ մյուսը.

- Ծառայությունից հետո ի՞նչ ես անելու:

-Գնալու եմ Անապա, Վոլգոգրադ, Տամբով….

Տրամաբանությունը մահամերձ է… Զինվորին, ողջ մնալուց հետո, ապրել է պետք…

Իսկ այսօր առավոտյան լրահոսում կարդացի, որ մայիսին Մարտակերտում ծնվել է 129 երեխա:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

hetq.am